American Councils for International Education  Follow

FLEX մշակութային փոխանակման ծրագիր 2019-2020. քննությունների մեկնարկ

Publish Date: Sep 11, 2018

Մեկնարկում են FLEX ծրագրի քննությունները

FLEX-ը մշակութային փոխանակման ծրագիր է, որը հնարավորութուն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ տարի սովորել ԱՄՆ ավագ դպրոցներում: FLEX կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից:

2019-2020 ուսումնական տարվա համար FLEX ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր՝

• ծնվել են 2001թ. փետրվարի 15-ից-2004թ.-ի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում,

• սովորում են 9-12*-րդ դասարաններում կամ քոլեջների այն կուրսերում, որոնք համապատասխանում են դպրոցների 9-12 դասարաններին,

• հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է ծնված լինեն 2001թ. փետրվարի 1-ից 2004 թ. հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում և սովորեն 8-12-րդ դասարաններում,

• գիտեն անգլերեն,

• համապատասխանում են ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին,

• վերջին 5 տարվա ընթացքում չեն եղել ԱՄՆ-ում 90 օրվանից ավել:

12-րդ դասարանում / 3-րդ կուրսում սովորող աշակերտները, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության՝ անկախտարիքից, ծրագրին դիմել չեն կարող։ 

Յուրաքանչյուր դիմորդ, ով համապատասխանում է վերոնշյալ պահանջներին, կարող է մասնակցել մրցույթին: Ծրագրին կարող է դիմել անսահմանափակ թվով աշակերտ:

Քննություններին մասնակցելու համար նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա։

Ամերիկյան խորհուրդների ներկայացուցիչները այցելում են Հայաստանի մարզերը՝ քննություններն իրականացնելու նպատակով: Դիմորդները պետք է ներկայանան նախապես նշված քննական կենտրոն՝ նշված օրն ու ժամին և իրենց հետ բերեն՝

• ծննդյան վկայական կամ անձնագիր՝ բնօրինակ

• 3×4 չափսի մեկ լուսանկար

• գրիչ

Ծրագրին մասնակցելու համար քննություններն իրականացում են Հայաստանի բոլոր մարզերում: Քննություններից առաջ նախապես գրանցվելու անհրաժեշտություն  չկա:

2018թ․ քննությունների օրերի մասին տեղեկատվությունը տեղադրված է կայքում՝

http://americancouncils.am/am/future-leaders-exchange-flex-application-information/

Մանրամասների համար կարող եք դիմել Ամերիկյան խորհուրդների գրասենյակ: Ամիրյան փողոց 4/7 Հեռ. (374 10) 54 40 15, 54 40 12, 56 00 45

flex@americancouncils.am

https://www.facebook.com/American.Councils.Armenia

Similar Opportunities


Eligible Countries

Armenia

Host Countries

United States