Հայաստանում Զբոսաշրջության Զարգացման Ուղղված Գաղափարների Մրցույթ Վանաձորի Տեխնոկենտրոնում 2018

Publish Date: Mar 27, 2018

Deadline: Apr 02, 2018

«Հայաստանում զբոսաշրջության զարգացման ուղղված գաղափարների» մրցույթ

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Լոռու մարզպետարանի հետ համատեղ հայտարարում է «Հայաստանում զբոսաշրջության զարգացման ուղղված
գաղափարների» մրցույթ: Մրցույթի իրականացմանն աջակցում է ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Մրցույթը նպատակ ունի խթանել զբոսաշրջության ոլորտը Հայաստանում՝ շուկայում ներդնելով ոլորտի նորարար լուծումներ եւ ծառայություններ, որոնք առավել գրավիչ կլինեն զբոսաշրջիկների համար եւ կապահովեն ավելի մեծ եկամուտ դրանց իրագործողներին:

Ժյուրիի կողմից կխրախուսվեն նորարարական գաղափարներ մասնավորապես
հետևյալ ոլորտներում.

1. Հայաստանում տուրիզմի մասին իրազեկման տեխնոլոգիական լուծումներ
2. Տեղեկատվության որոնման բարելավում
3. Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիական լուծումների մշակում ուղղված զբոսաշրջության ոլորտի զարգացմանը

Մրցույթի նպատակներից մեկն էլ Լոռու մարզում և  Վանաձորում զարգացնել զբոսաշրջությունը։ Ողջունելի են նաև այն գաղափարները, որոնք կարող են զարգացնել գինու, ժառանգության և էկո տուրիզմի ուղղությունները: Մրցույթն ի հայտ կբերի զբոսաշրջության բնագավառի նորարար ծառայությունների/լուծումների գաղափարներ, որոնք կհետաքրքրեն զբոսաշրջիկներին ինչպես Հայաստանի, այնպես էլ համաշխարհային տուրիստական շուկայում և կապահովեն զբոսաշրջիկների ավելի մեծ ներհոսք ու եկամուտներ: Կազմակերպիչները կընդունեն հստակ իրականացման պլանով գաղափարների հայտեր, որոնց բյուջեն չի գերազանցի 25.000.000 դրամը: Կազմակերպիչների կողմից սահմանված չափանիշների համաձայն ամբողջ Հայաստանից նախնական փուլով հայտերի հիման վրա կընտրվեն այն թիմերը, որոնք հանդես կգան եզրափակիչ փուլում՝ ժյուրիի առաջ: Թիմի անդամների առավելագույն քանակը 4 է: «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված գաղափարներ» մրցույթի եզրափակիչ փուլը՝ Հեքըթոնը կանցկացվի ապրիլի 7-8-ը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: Թիմերը 24 ժամվա ընթացքում կաշխատեն իրենց գաղափարների/լուծումների նախատիպերի վրա որոնք կներկայացնեն ժյուրիին: Ժյուրիի անդամները կլինեն ոլորտի լավագույն մասնագետներ: Մրցույթի հաղթողների համար սահմանվում են 2.000.000 ՀՀ դրամ, 1.200.000 ՀՀ դրամ և 750.000 ՀՀ դրամ մրցանակներ: Նշված մրցանակները կտրամադրվեն առաջարկվող լուծումների մշակման համար մասնագիտական ծառայությունների տեսքով. մարքեթինգային ծախսեր, թարգմանություն կամ ուսումնական այց դեպի Եվրոպա: Երևանի, Գյումրիի, Ստեփանավանի և Ալավերդիի թիմերի համար կտրամադրվի  երկկոցմանի տրանսպորտ:

Խնդրում ենք գրանցվելու համար սեղմել այստեղ:

Գրանցմանվերջնաժամկետն է ապրիլի 2, 18:00:

Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք «LINK TO ORIGINAL» կոճակը:


This opportunity has expired. It was originally published here:

http://vanadzor.am/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A6%D5%A2%D5%B8%D5%BD%D5%A1%D5%B7%D6%80%D5%BB%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A6%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%81%D5%B4-2/?utm_source=ARMACAD.info&utm_medium=ARMACAD.info

Similar Opportunities


Disciplines

Culture

Innovative Technologies

Tourism

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia

Event Types

Contest