Արվեստի պատմության Թուֆենկյան կրթաթոշակի մրցույթ 2018, Հայ Կրթական Հիմնարկություն, Հայաստան

Publish Date: Mar 16, 2018

Deadline: May 01, 2018

Արվեստի պատմության Թուֆենկյան կրթաթոշակի մրցույթ

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` արվեստի պատմություն և տեսություն, արվեստի կառավարում և  թանգարանային գործ մասնագիտություն սովորող ուսանողների  համար:

Մրցույթին կարող են մասնակցել 2018 թ-ի սեպտեմբերից արդեն բակալավր 2,3,4-րդ  մագիստրատուրա 1-ին, 2-րդ կուրսում սովորող, ինչպես նաև ասպիրանտուրայի ուսանողներ։

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ  ուստարվա ուսման վարձի չափով:

Մասնակիցների ակադեմիական միջին նիշը մրցույթին մասնակցելու համար պետք է լինի առնվազն  16, 7  կամ 77 միավոր։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել այստեղից, և 2018թ-ի մարտի 15-ից մայիսի 1-ը ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ (Սայաթ- Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ, 2-րդ սենյակ)։

Պարզաբանումների համար կարող եք գրել aef@aef.am հասցեին:

Դիմորդը անձամբ պետք է զանգի կամ  մոտենա (խնդրվում  է ընտանիքի անդամներին, բարեկամ-հարևաններին չզանգել ու չգալ)։

This opportunity has expired. It was originally published here:

http://aef.am/scholarships/item/9?utm_source=ARMACAD.info&utm_medium=ARMACAD.info

Similar Opportunities


Disciplines

Art History

Art Management

Arts

Arts Administration

Fine Art

Opportunity Types

Scholarships

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia

Event Types

Contest