«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը «Երկուսով աշխատանքի համար» ծրագրի շրջանակներում իրականացնում է կամավորների հայտագրում:
Ծրագրի նպատակն է կամավորների միջոցով աջակցել աշխատանք փնտրող մասնակիցներին աշխատաշուկա մուտք գործելու և աշխատանքային հմտությունների զարգացման հարցերում:
Ծրագրի շրջանակներում կամավորներն աշխատում են երիտասարդների հետ՝ աջակցելով նրանց աշխատանք որոնելու և գտնելու հարցում:
Ծրագրի կամավորներ կարող են դառնալ բոլոր այն անձիք, ովքեր
- ունեն այլ մարդկանց օգնելու մեծ ցանկություն,
- ունեն աշխատանքային փորձ առնվազն 1 աշխատավայրում,
- տիրապետում են հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների,
- տիրապետում են համակարգչային բազային հմտությունների (MS office, Internet, E-mail),
- ունեն տվյալ աշխատանքին շաբաթական առնվազն 4 ժամ տրամադրելու հնարավորություն և ցանկություն (2018թ.-ի մարտի 20-ից մինչև 2018թ.-ի հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում),
- կարող են մասնակցել ծրագրի կամավորների համար նախատեսված դասընթացին 2018թ.-ի մարտի 23, 24, 25-ին,
- պատասխանատու են, հաղորդակցվող, ճկուն, արագ կողմնորշվող և նախաձեռնող:
Դիմելու համար սեղմեք http://bit.ly/2Fjl2Hm: Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ մարտի 15:
Կամավորների ընտրությունը կատարվում է մրցութային հիմքով, երկրորդ փուլ անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Մանրամասները՝ http://bit.ly/2F6OD3i
This opportunity has expired. It was originally published here:
http://bit.ly/2F6OD3i