Դասընթաց - Մարդկային ռեսուրսների կառավարում, 22-24 նոյեմբերի 2017, Երևան

Publish Date: Oct 25, 2017

Deadline: Nov 17, 2017

Event Dates: from Nov 22, 2017 12:00 to Nov 24, 2017 12:00

ՄՌ կառավարում

Դասընթացի նկարագիր

ԲԱՆԿԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴՊՐՈՑ-ը, համագործակցելով Ամստերդամի VU համալսարանի դոկտոր Քիլիան Վավուի հետ, ներկայացնում է ինտենսիվ դասընթաց՝ ՄՌ կառավարում թեմայով։ Դասընթացն իր մեջ ներառում է 12 ժամ ինտերակտիվ թրեյնինգ (3 օր) և գործնական առաջադրանքներ՝ հիմնված ստացված գիտելիքների վրա։ Առաջադրանքները կստուգվեն և կմեկնաբանվեն դասընթացավարի կողմից 10 օրվա ընթացում։

Դասընթացի մասնակիցները կստանան համատեղ հավաստագիր Բանկային Կառավարման Դպրոցի և հոլանդական Human Research ընկերության կողմից։

Դասընթացավար՝

Դոկտոր Քիլիան Վավուն երկար տարիներ տարբեր ղեկավար ՄՌԿ պաշտոններ է զբաղեցրել Հոլանդիայում, Մոնակոյում, Բելգիայում և Հնդկաստանում։ Նա աշխատել է հոլանդական ABN-AMRO բանկում որպես ՄՌԿ ղեկավար , եղել է նաև բանկի արևմտյան ու հարավային Եվրոպայի գլխավոր գործընկերը: 2010 թվականին ստացել է իր դոկտորական կոչումը Ամստերդամի VU համալսարանում։ Ներկայումս աշխատում է որպես պրոֆեսոր հոլանդական VU և ամերիկյան Webster համալսարաններում: Կարդում է դասախոսություններ 6 լեզուներով:

TEDx-ի համար նախատեսված անգլալեզու թրեյինիգներից մեկը

Շուրջ 12 տարի է, ինչ տնօրինում է նաև Ամստերդամի VU համալսարանին կից Human Research ընկերությունը, որն աշխարհի ավելի քան 12 երկրներում (Ալբանիա, Հայաստան, Վրաստան, Սերբիա, Բոսնիա , Հոլանդիա, Բելգիա և այլն)` 40 ընկերություններում `շուրջ 17000 աշխատակիցների շրջանակներում իրականացնում է աշխատակիցների հավատարմության և արդյունավետության հետազոտություններ:

Դասընթացի թեմաներ

ü  ՄՌԿ պլանավորում

ü  Կադրերի հավաքագրում և ադապտացում

ü  Աշխատակիցների արդյունավետության կառավարում և վարձատրություն

ü  Լճացում և հավատարմություն

ü  Տաղանդների կառավարում

ü  Անձնակազմի վերապատրաստում

ü  Աշխատակիցների արդյունավետության բարձրացում և մոտիվացիա

Տևողություն և ժամ

Դասընթացները կկայանան 2017թ-ի նոյեմբերի 22,23,24-ին ՝ ժամը 16։00-20։00-ն։

Դիմելու ընթացակարգ

Դասընթացներին մասնակցել ցանկացողները մինչև 2017 թվականի նոյեմբերի 17-ը իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել trainings@bmschool.am հասցեով (խնդրում ենք առարկա (subject) դաշտում նշել «ՄՌԿ միջազգային») կամ գրանցվել մեր կայքում www.bmschool.am՝ մոտակա դասընթացներ բաժնում:

Բանկային կառավարման դպրոցի աշխատակիցները Ձեզ հետ կկապնվեն դասընթացի վերջնաժամկետի լրանալուն պես՝ նոյեմբերի 17 –ից սկսած:

Դասընթացի արժեք

Դասընթացի արժեքը կազմում է 80000 դրամ` ներառյալ ԱԱՀ

Դասընթացը կարող եք անցնել նաև օնլայն:

Similar Opportunities


Disciplines

Human Resource Management

Host Countries

Armenia

Event Types

Trainings