Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնը
հրավիրում է Ձեզ մասնակցելու տեսակոնֆերանսային վերապատրաստման
«Մոդելներ կետային (դետերմինիստիկ) և միջակայքային (ստոխաստիկ) կանխատեսումների համար»
թեմայով
դոկտ. Ռաֆաել Բախտավորյանի ներկայացմամբ, Տեխասի A&M համալսարան
Ժամկետը և անցկացման վայրը
Եռօրյա վերապատրաստման դասընթացը տեղի կունենա փետրվարի 19-ին, 20-ին և 21-ին, Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնում (ICARE):
Հասցեն՝ Երևան, 0009 Տերյան 74:
Ժամերը
18:30-21:30 (ներառյալ սուրճի ընդմիջումը): Մանրամասն տեղեկությունները՝ ներքոբերյալ օրակարգում:
Աշխատանքային լեզուն
Վերապատրաստման դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է, սակայն PowerPoint սահքահանդեսը կլինի անգլերեն:
Մակարդակը
Սկսնակ/ Միջին մակարդակ
Ծրագրակազմ
Օգտագործվելու է Excel-ի Simetar ծրագիրը: Simetar 2011-ի ամբողջական անվճար փորձնական օրինակը՝ մեկ օգտագործողի լիցենզիայի լիարժեք ֆունկցիոնալությամբ և կարողություններով, կարելի է անվճար ներբեռնելwww.simetar.com-ից: Նախքան վերապատրաստման դասընթացի մեկնարկը, դասընթացի կազմակերպիչները փորձնական օրինակը անվճար կտեղադրեն Ձեր նոութբուքում, որը կգործի 30 օր:
Նյութերի ներկայացման մեթոդները
Կօգտագործվի PowerPoint սահքահանդեսը և համակարգչային վարժությունների համադրությունը: Մասնակիցներին ուսուցման նյութերը կտրվեն նախապես: Լսարանի ինտերակտիվ մասնակցության միջոցով մեծապես կխրախուսվի դինամիկ քննարկումը:
Ուսուցանողը
Պրն Բախտավորյանը կիրառական տնտեսագիտության գծով գիտական աստիճան (Ph.D.) է ստացել Տեխասի A&M համալսարանից: Ներկայումս նա աշխատում է որպես Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի մագիստրատուրայի դասախոս: Նա դասավանդում է մագիստրոսական ծրագրի մաս կազմող այնպիսի առարկաներ, ինչպիսիք են էկոնոմետրիկան, կառավարչական տնտեսագիտությունը և ագրոբիզնեսի վերլուծությունը և կանխատեսումները: ICARE-ում դասավանդելուց առաջ պրն Բախտավորյանն աշխատել է Տեխասի A&M համալսարանի Ագրոբիզնեսի, պարենի և սպառողական պահանջարկի տնտեսագիտության հետազոտական կենտրոնում որպես կրտսեր գիտաշխատող: Ռաֆաելի գիտական հետաքրքրությունները վերաբերում են սպառողական պահանջարկի վերլուծության, կիրառական էկոնոմետրիկայի և սննդի անվտանգության ոլորտներին: Իր գիտահետազոտական գործունեության մեջ նա կանխատեսումների մոդելների օգտագործման մեծ փորձ ունի, ընդ որում նախկինում էլ է վերապատրաստման համանման ծրագրեր անցկացրել Հայաստանում (Բեյքր Թիլի Հայաստան, ICARE):
Գրանցման ընթացակարգը և վերջնաժամկետը
Խնդրում ենք դասընթացի համար գրանցվել՝ լրացնելով այս գրանցման ձևաթուղթը (կամ հայերենով կամ անգլերենով) և էլ. փոստով ուղարկեք ուսուցման դասընթացի համադրող Արթուր Գրիգորյանին՝ arthur@icare.amհասցեով: Գրանցման վերջնաժամկետը՝ փետրվարի 12, ժ.16:00: Տեսակոնֆերանսի սրահում նստատեղերի սահմանափակության պատճառով մասնակցության համար կծանուցվեն միայն նախապես ընտրված դիմորդները:
Մասնակցության վճար
Վերապատրաստման դասընթացին մասնակցելու վճարը 40,000 դրամ է (ներառյալ ԱԱՀ-ն): Ուսուցման ավարտին մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր: Հավաստագիր ստանալու համար, մասնակիցները պետք է ներկա լինեն ամբողջ դասընթացին:
Ում հետ կապվել
Հարցեր ունենալու դեպքում խնդրում ենք դիմել Արթուր Գրիգորյանին՝ էլփոստիarthur@icare.am հասցեով կամ զանգահարել 091 353342 հեռախոսահամարով:
Օրակարգ
Փետրվարի 19
|
|
Ժամը
|
Թեման
|
18:30-19:00
|
Ծանոթացում ռիսկ և կանխատեսումներ հասկացություններին
|
19:00-20:00
|
Տրենդերի (գծային և ոչ գծային) ռեգրեսիոն կանխատեսումներ
|
20:00-20:30
|
Սուրճի ընդմիջում
|
20:30-21:30
|
Կառուցվածքային փոփոխությունների մոդել
|
Փետրվարի 20
|
|
Ժամը
|
Թեման
|
18:30-19:00
|
Սեզոնայնության կանխատեսումներ՝ օգտագործելով ֆիկտիվ փոփոխականներ
|
19:00-20:00
|
Սեզոնայնության կանխատեսումներ՝ օգտագործելով ներդաշնակ ռեգրեսիաներ
|
20:00-20:30
|
Սուրճի ընդմիջում
|
20:30-21:30
|
Սեզոնայնության ինդեքսներ
|
Փետրվարի 21
|
|
Ժամը
|
Թեման
|
18:30-19:00
|
Պարբերաշրջանային (կամ ցիկլային) կանխատեսումներ՝ օգտագործելով ներդաշնակ ռեգրեսիաներ
|
19:00-20:00
|
Սահող միջիններով կանխատեսումներ
|
20:00-20:30
|
Սուրճի ընդմիջում
|
20:30-21:30
|
Էքսպոնենցիալ հարթեցման մոդելներ: Կանխատեսում ժամանակագրային շարքերի վերլուծության միջոցով:
|
0 Comments