Join ARMACAD today

Join over 80,000 researchers, students and professionals.

Subscribe and get new opportunities every day.

Sign Up


OpenScholar՝ ակադեմիական կայք հաշված րոպեներում


  Save in my favorites

Բրիտանական The Times-ը կազմել է աշխարհի 100 բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշային աղյուսակը: Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում երրորդ տարին անընդմեջ Հարվարդի համալսարանն է (ԱՄՆ): http://www.armacad.info/hy/archives/17262  Հարվարդի համալսարանը հայտնի է նաև բարձրագույն կրթության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ:

Այդպիսի նորարական գաղափարի հետևանք է նաև Open  Scholarհամակարգը, որը ստեղծվել է Հարվարդի համալսարանի մի խումբ գիտնականների կողմից: Կառուցված լինելով  Drupal /http://ru.wikipedia.org/wiki/Drupal/ ղեկավարման համակարգի հիման վրա՝ Open Scholar-ը գիտնականներին թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում ստեղծել իրենց ակադեմիական վեբ կայքերը,  առանց ավելորդ տեխնիկական դժվարությունների: Open Scholar-ում հնարավոր է ստեղծել անսահմանափակ քանակությամբ վեբ-կայքեր, որոնց ղեկավարումը բավականին հեշտ է և հարմարավետ:

Գիտնականները այսպիսի համակարգով գործող կայքերում կարող են ստեղծել իրենց անձնական էջերը, ինքնուրույն զբաղվել անձնական տվյալների ղեկավարմամբ, անհրաժեշտության դեպքում կարող են իմանալ ցանկացած ծրագրային կամ HTML կոդ:  Անձնական առանձին էջեր ստեղծելը երբեմն շատ բարդ և ծախսատար գործընթաց է, ինչը թույլ չի տալիս, որ շատ գիտնականներ կարողանան լուսաբանել իրենց գիտական գործունեությունը, կարողանան տեղադրել իրենց հրապարակումները և կապ հաստատեն այլոց հետ: Open Scholar-ը կոչված է վերացնելու այդ դժվարությունները և հնարավոր է դարձնում շատ հեշտ, առանց որևէ գումարային ներդրման, ունենալու սեփական վիրտուալ տարածքը, շփման գոտին:

Open Scholar կայքերում կարելի է տեղադրել սեփական հրատարակության գրքեր, հոդվածներ, իրադարձություններ, դասեր, ստեղծել բլոգ և այլն: Open Scholar-ի միջոցով կարելի է բավականին նրբագեղ դիզայն ունեցող կայքեր ստեղծել: Open Scholar-ը հնարավորություն է տալիս կայքի համար գեղեցիկ թեմաներ ընտրել, նախընտրելի գույներով ու նկարներով, ինչը շատ կարևոր է կայքի գրավչությունն ապահովելու համար:

Վերահսկիչ վահանակի /control panel/  միջոցով կայքի կառավարումը բավականին հեշտացվում է, ինչի շնորհիվ կայքի հեղինակը կարող է որոշել իր  հրապակած տեղեկությունների հասանելիության մակարդակը, և օրինակ հասանելի դառնալ միայն կայքի անդամների համար: Open Scholar –ում նորությունները միշտ կարելի է թարմացնել RSS համակարգի միջոցով, այն նախատեսված է բլոգերի, նորությունների, անոնսների պարբերական թարմացման համար:

Open Scholar կայքերում սոցիալական համագործակցության հնարավորություն է ստեղծված: Գիտնականները կարող են ակտիվ փոխազդեցության մեջ մտնել կայք մուտք գործող այլ օգտատերերի, գիտնականների ու ուսանողների հետ: Այստեղ նրանք փոխանակվում են մտքերով և գաղափարներով, կարող են կիսվել նորություններով:

Open Scholar-ը կարգավորվում է Google Analytics-ի միջոցով: Եթե կայքի հեղինակը տեղադրի իր Google ID-ին,  ապա Open Scholar –ի տվյալները ավտոմատ կերպով կուղարկվեն ձեր Google Analytics-ին:

Open Scholar-ը տեղադրելը բավականին հեշտ է: Կայքի հիմնադիրները կոչ են անում աշխարհի տարբեր համալսարաններին օգտվել այս համակարգից և քաջալերել մյուսներին էլ այդպես վարվել: Շատ արդյունավետ կլիներ, եթե  Open  Scholar համակարգը կիրառվեր նաև Հայաստանի համալսարաններում: Դա հնարավորություն կտար  հայ ուսանողներին օգտվել հայ գիտնականների գործերից, համացանցով շփվել նրանց հետ, մասնակցել տարբեր առցանց քննարկումների:

Համակարգի հիմանդիրները իրենց պատրաստակամությունն են հայտնում օգնել բոլոր այն համալսարաններին, որոնք կցանկանան միանալ Open Scholar-ին:

http://openscholar.harvard.edu կայքում տեղադրված են Հարվարդի համալսարանի գիտնականների  վեբ կայքերը, նրանց  մասին ամբողջական տեղեկատվություն՝      http://scholar.harvard.edu/websites, նրանց հետ կարելի է կապ հաստատել, օգտվել նրանց հրապարակած գրքերից ու հոդվածներից, իրականցնել փորձի փոխանակում:

Այսպիսով հնարավոր է գտնել  ամերիկյան բարձրագույն կրթության «զարկերակը» և մշտապես տեղյակ մնալ գիտական որևէ ոլորտի համաշխարհային նորություններից ու քայլել ժամանակին համընթաց:

Open Shcolar  համակարգին են միացել նաև մի շարք այլ առաջատար համալսարաններ, ներկայացնելով իրենց համալսարանների գիտնականների վեբ կայքերը՝

http://openscholar.purchase.edu/

http://docentes.fct.unl.pt/

http://eportfolio.music.vt.edu/

http://graduatestudents.ucmerced.edu/

http://scholar.cu.edu.eg/

http://people.wmu.se/

http://openscholar.princeton.edu/



Publish Date
March 15, 2013


Subscribe to our newsletter

and receive information about international academic and professional opportunities

scholarships, summer schools, conferences, grants, fellowships, trainings


Change Preferences