AcademicEarth՝ լավագույն դասախոսություններն առցանց

Publish Date: Mar 11, 2013

AcademicEarth կայքը հիմնադրվել է 2009 թ-ի մարտի 24-ին Ռիչարդ Լուդլոուի և համահիմնադիրներ Քրիս Բրուների և Լայամ Պիսանոյի կողմից։

Աշխարհի տարբեր համալսարաններ առաջարկում են բաց դասախոսություններ տարբեր ամբիոններից ու տարբեր մասնագիտություններով: Օրինակ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանն առաջարկում է նման դասախոսություններին հետևել այս կայքի միջոցով http://ocw.mit.edu/index.htm, իսկ Յելի համալսարանը բաց դասախոսությունների իր ամբողջ փաթեթը տեղադրել է այստեղhttp://oyc.yale.edu/: Հարվարդն իր բաց դասընթացների կայքում հատուկ նշում է, որ համագործակցում է EdX-ի հետ http://www.harvard.edu/resources-offices/online-learning, իսկ Բերքլիի համալսարանն ամեն կիսամյակ ներկայացնում է նոր դասընթացներ http://webcast.berkeley.edu/: Այսպիսով, աշխարհի և հատկապես ԱՄՆ բազմաթիվ համալսարաններ ու ակադեմիական կենտրոններ ունեն բաց ու բոլորին հասանելի դասախոսությունների հսկայական շտեմարաններ, որոնք կարիք կար համակարգելու ու մեկ աղբյուրից ներկայացնելու: Ահա այս նպատակին է ծառայում academicearth-ը:

Այն առաջարկում է անվճար առցանց դասախոսություններ վերոնշյալ ու բազմաթիվ այլ համալսարաններից հետևյալ ոլորտներում՝ աստղագիտություն, կենսաբանություն, քիմիա, համակարգչային գիտություն, տնտեսագիտություն, անգլերեն գրականություն, ձեռնարկատիրություն, պատմություն, իրավունք, մաթեմատիկա, ճարտարագիտություն, բժշկություն, փիլիսոփայություն, ֆիզիկա, քաղաքագիտություն, հոգեբանություն, կրոն, վիճակագրություն և այլն։ Առարկաներին  ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով՝ http://www.academicearth.org/subjects/։

Կայքի կառուցվածքը շատ պարզ է։ Այստեղ գրանցվելու կարիք չկա, անհրաժեշտ է միայն գտնել հետաքրքրող դասախոսությունը և դիտել։ AcademicEarth-ը տարբերվում է Coursera և EdX կայքերից հատկապես այն հանգամանքով որ վերջիններս ներկայացնում են դասախոսություններ իրական ժամանակում և դասախոսությունների ձայնագրություններին հնարավոր չէ հետևել դասընթացի ավարտից հետո: Իսկ AcademicEarth-ում ներկայացված դասախոսություններին ու ամբողջական դասընթացներին կարելի է հետևել ցանկացած ժամանակ և ի տարբերություն նախորդ երկու կայքերի այստեղ որևէ դասընթացի գրանցվել պետք չէ։

Դասախոսությունների կողքը տեղադրված է նաև տվյալ դասախոսի խորհրդով լրացուցիչ ընթերցանության համար գրքերի ցանկը, որոնք հնարավոր է ձեռք բերել amazon-ից։ Այլ քննարկված կայքերի համեմատ academic earth-ի կարևոր առնձնահատկությունն այն է, որ այստեղ կարելի է մասնակցել նաև միջազգային ստանդարտներին համապատասխան որոշ քննությունների (ACT, GMAT, GRE, LSAT, MCAT և SAT) նախապատրաստման դասընթացներին։ Այս թեստերից GMAT-ը և GRE -ին անհրաժեշտ են Հայաստանի ամերիկյան համալսարան ընդունվելու համար, բացի այդ այս երկուսը մյուսների հետ միասին կարևոր են արտերկրյա բուհեր ընդունվելու համար։

Կառուցվածքի տեսանկյունից կայքը մի հետաքրքիր առանձնահատկություն ունի։ Առարկաների, համալսարանների և դասախոսների ցանկի հետ միասին կարելի է տեսնել “Playlists” տողը, որտեղ բոլոր դասախոսությունները դասավորված են ըստ թեմաների։ Օրինակ ընտրելով “Love is in the air” playlist-ը կգտնեք դասախոսություններ, որոնք տարբեր մեկնաբանություններ են անում զգացմունքի, սիրո, ամուսնության վերաբերյալ՝ հոգեբանության, անգլերեն գրականության և տնտեսագիտության տեսանկյունից և նույն ձևով կարելի է գտնել դասախոսություններ այլ թեմաների շուրջ։

Similar Opportunities