ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի դպրոցը կհյուրընկալի ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին

Publish Date: Sep 15, 2010

Deadline: Sep 20, 2010

2010 թվականի սեպտեմբերի 27-ին ժամը 12:00-ին ԱՄՆ Բոսթոն քաղաքին հարակից Մեդֆորդ քաղաքում գտնվող Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես կգա  «Անվտանգության մարտահրավերները Հայաստանի արտաքին քաղաքականությունում» խորագրով դասախոսությամբ:

Դասախոսության ընթացքում ՀՀ արտգործնախարարը  կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում ԵԱՀԿ Մինսկի համանախագաների՝ վերջերս նկատվելիք ակտիվ մասնակցությանը, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին ադրբեջանական ռազմական խախտումներին և այլն:

Գրանցման վերջնաժամկետն է  սույն թվականի սեպտեմբերի 20-ը: Գրանցվելու համար  այցելեքhttp://www.eventbrite.com/event/866298121/efbnen կայքը:

Similar Opportunities


Event Types

Lecture