EdX կայքի առաքելությունը բարձրակարգ կրթության ապահովումն է ամենքին և ամենուր՝ անկախ սեռից, եկամտից կամ սոցիալական կարգավիճակից։
EdX-ը ոչ առևտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է Հարվարդի Համալսարանի և Մասաչուսեթսի Տեխնոլոգիայիական Ինստիտուտի կողմից՝ նպատակ ունենալով ստեղծել ինտերակտիվ ուսուցում համացանցի միջոցով։ Հիմնադիրները ստեղծել են հոյակապ առցանց հարթակ` առաջարկելով խորությամբ ուսումնասիրված թեմաներով բարձր որակի առցանց դասընթացներ ինչպես համալսարանականների, այնպես էլ ամբողջ աշխարհի մարդկանց համար։ Այժմ edX-ի կայքում հնարավոր է մասնակցել աշխարհի լավագույն տասներկու համալսարանների կողմից կազմակերպված անվճար դասընթացների։ Այդ համալսարաններից են Հարվարդը, Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտը, Տորոնտոյի Համալսարանը, Ավստրալիայի Ազգային Համալսարանը, Կալիֆոռնիայի Համալսարանը և այլն։ Այս պահին առկա է քսանհինգ դասընթաց՝ հիմնականում տեխնիկական և բնական գիտությունների վերաբերյալ. դրանց թիվն աստիճանաբար ավելանում է։ Իսկ դասընթացի ավարտին տրվում է վկայական, որը գրավիչ տող կլինի յուրաքանչյուրի ինքնակենսագրականի մեջ։
Հետաքրքրե՞ց: Ինչպե՞ս կարելի է միանալ: Դա շատ հեշտ է։
Ըստ Անանտ Ագարվալի՝ edX-ի նպատակը «բարձրորակ ուսուցումն» է երկու մակարդակով. «Առավել հասանելի դարձնել կրթությունն ամբողջ աշխարհի ուսանողների համար ՝ընդ որում փոխակերպելով նաև համալսարանական ուսուցումը»։ Այս խառը մոդելը հնարավորություն կտա բարելավելու թե վիրտուալ և թե սովորական դասընթացները։ Հարվարդի անձնակազմը կարող է վերահսկել այս մոդելը, քանի որ edX-ի վարչությունը կազմված է ինչպես ակադեմիկոսներից, այնպես էլ կառավարիչներից։ Ոչ առևտրային կազմակերպություն լինելով հանդերձ՝ կարելի է ասել, որ edX-ը ավելի շատ սկսնակ ընկերություն է, քան ակադեմիական բաժին։ Դրա գրասենյակները գտվում են ոչ թե MIT-ի մոտ, այլ տարբեր տեխնոլոգիական ընկերությունների և նոր ձեռնարկությունների շրջակայքում։ Հիմնադրվելուց ի վեր այն արագորեն զարգանում է և գրավում նոր մարդկանց։ Անձնակազմը «Վեց ամսվա ընթացքում զրոյից հասել է վաթսունի »,- ասել է տնօրենը։ (Հարվարդի պարբերական)
Աշխարհի շուրջ 192 երկրներում անընդհատ ավելանում է ուսանողների բարձրորակ ուսուցում ստանալու պահանջարկը, և մարդիկ որոշում են մասնակցել edX-ի այս կամ այն դասընթացին։ Այսպիսով, գործունեության ընդլայմանը զուգընթաց, ընկերությունը փնտրում է տաղանդավոր և եռանդուն մարդկանց, ովքեր ունեն նոր գաղափարներ՝ իրենց թիմին միանալու համար։ Ընկերությունը ցանկանում է ստեղծել մի միջավայր, որն աջակցող է, տարբերվող և հետաքրքիր, ինչպիսին որ բրենդն է։ Եվ այսպես՝ edX-ը նաև առաջարկում է ձեռք բերել հիանալի աշխատանքային փորձ՝ միանալով թիմի, որի յուրաքանչյուր անդամ մտահոգվում է և ցանկանում փոխել աշխարհը:
Ամփոփելով՝ կրկին նշեմ, որ առցանց դասընթացների մասնակցող ուսանողների թիվը գնալով ավելանում է։ EdX-ի նպատակն է դասընթացներում ներգրավված ուսանողների թիվը հասցնել միլիարդի:
Նյութը պատրաստեց Գրետա Ավետյանը
Այս նյութն արտատպելիս ակտիվ հղումը www.armacad.info-ին պարտադիր է:
0 Comments