Երիտասարդներին տրամադրվում են ուղեւորության դրամաշնորհներ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի հրամանով՝ այս տարվանից գործում է երիտասարդներին ուղեւորության դրամաշնորհների տրամադրման նոր կարգ:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ուղեւորության դրամաշնորհներ տրամադրում է 16-ից 30 տարեկան երիտասարդներին, եթե նրանք պատրաստվում են մասնակցել միջազգային երիտասարդական ծրագրերի, ֆորումների, հանդիպումների, միջազգային գիտաժողովների, միջազգային գիտատեխնիկական մրցույթների, միջազգային մշակութային ծրագրերի:
Ուղեւորության դրամաշնորհներ ստանալ ցանկացողները գործուղման մեկնելուց
առնվազն 15 օր առաջ պետք է նախարարություն ներկայացնեն պահանջվող
փաստաթղթերը:
Դրամաշնորհների մրցույթին մասնակցելու համար պետք է լրացնել դիմում, իսկ ուղեւորությունից վերադառնալուց հետո պետք է ներկայացնել հաշվետվություն:
Անհրաժեշտ փաստաթղթերին ծանոթացեք այստեղ՝
http://eritasard.am/index.php?