«Լույս» կրթաթոշակ 2013

Publish Date: Feb 08, 2013

Կրթաթոշակի ծրագիրը «Լույս» հիմնադրամի երկու հիմնական ծրագրերից մեկն է: Այն ապահովում է Հայաստանի զարգացումը, մասնակցությունը գիտելիքահեն գլոբալ տնտեսությանն ու համաքայլ ընթացքն աշխարհի առաջատար երկրների հետ:

«Լույսը», աշխարհի լավագույն բուհերում սովորելու համար, կրթաթոշակ է շնորհում աշխարհասփյուռ հայ ուսանողներին:

Դեռ սովորելու ընթացքում «Լույսի» կրթաթոշակառուները կիրառում են իրենց հմտությունները, գիտելիքը և ծավալվող
ցանցը` ի շահ Հայաստանի` անմիջապես մասնակցելով «Զարգացնենք Հայաստանը» ծրագրին (ԶՀԾ):

Կրթաթոշակային դրամաշնորհի համապատասխանության չափանիշներ

«Լույսի» կրթաթոշակին համապատասխանելու համար ուսանողը պետք է՝

  1. Լինի ծագումով հայ, Հայաստանի քաղաքացի կամ ունենա հայկական արմատներ (խառնամուսնությունների զավակների համար)
  2. Ընդունված լինի «Լույսի» կայքում հրապարակված լավագույն 10 (տասը) համալսարաններից մեկը:
  3. «Լույսին» դիմելու պահին պետք է լինի 18-40 տարեկան:

Դիմորդները պետք է ներկայացնեն անձը հաստատող կամ այլ փաստաթուղթ, որ կապացուցի անմիջական հայկական արմատների գոյությունը: Խնդրում ենք ներկայացնել փաստաթղթեր, ինչպիսիք են ծննդյան, մկրտության կամ քաղաքացիության վկայականները, որոնք հավաստում են ուսանողի ծննդյան երկիրն ու ազգությունը:

Ուսանողը չի կարող դիմել «Լույսի» կրթաթոշակին, եթե համալսարանից միայն պայմանական հրավեր է ստացել (Conditional Offer):

«Լույս»-ի ուսանողների համար իրենց հիմնական ուսուցումը պետք է լինի առկա: Տարկետման կամ ժամկետի ավարտի դեպքում կրթաթոշակը կորցնում է իր ուժը:

Ուսանողը կարող է դիմել «Լույսին», միայն եթե արդեն դիմել է իր ընտրած համալսարանի ֆինանսական
աջակցության գրասենյակ: Որպեսզի ուսանողը ստանա «Լույսի» կրթաթոշակ, համալսարանի ֆինանսական հայտը պետք է լինի թարմ և ներկայացվի տվյալ ուսումնական տարվա համար: Ուսանողը չի կարող «Լույսին» ներկայացնել բուհի` նախորդ տարվա ֆինանսական հայտը:

Ուսանողը չի կարող երկու անգամ դիմել հիմնադրամին` նույն ակադեմիական աստիճանի համար, օրինակ` երկրորդ
անգամ մագիստրատուրայում սովորելու համար:

«Լույսից» կրթաթոշակ կարելի է ստանալ միայն մեկ ակադեմիական աստիճանի համար: Հաջորդ ակադեմիական փուլ
անցնելու դեպքում (բակալավրիատից մագիստրատուրա և մագիստրատուրայից ասպիրանտուրա) երկրորդ անգամ «Լույսի» աջակցությանը դիմելիս դուք կհայտնվեք սպասողների ցանկում: Ձեզ կշնորհվի կրթաթոշակ միայն, եթե համալսարանին հատկացված 10 տեղերի շարքում ազատ հնարավորություն լինի:

«Լույսի» կրթաթոշակի օնլայն հայտերն ընդունվում են ամեն ապրիլի 1-ից մինչև հունիսի 15-ը: Ուշացած կամ ոչ ամբողջական հայտերը չեղյալ կդարձնեն ուսանողի դիմումը:

Առաջին 10 ուսանողները, ովքեր դիմում են ամբողջական փաթեթով, որում ներառված է առաջիկա ուստարվա համար հաստատված բուհերից մեկի վերջնական հրավերը (unconditional offer), կհամապատասխանեն «Լույսի» կրթաթոշակի պայմաններին:

«Լույսի» ճանաչված համալսարանները

«Լույս» հիմնադրամի կողմից ճանաչված համալսարանների ցանկըկազմվում է` համաձայն US News & World Report-ի ներկայացրած լավագույն 400 բուհերի վարկանիշների: Ներկայումս այն ներառում է աշխարհի լավագույն բուհերի առաջին տասնյակը.

  1. Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտ (MIT)
  2. Քեմբրիջի համալսարան
  3. Հարվարդի համալսարան
  4. Լոնդոնի համալսարանական քոլեջ (UCL)
  5. Օքսֆորդի համալսարան
  6. Լոնդոնի կայսերական քոլեջ
  7. Եյլի համալսարան
  8. Չիկագոյի համալսարան
  9. Փրինսթոնի համալսարան
  10. Կալիֆոռնիայի տեխնոլոգիայի ինստիտուտ (Caltech)

Կրթաթոշակին դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը

  1. Վավեր անձնագրի պատճեն
  2. Համալսարանի ընդունելության վերջնական նամակը
  3. Համալսարանի կրթաթոշակին դիմելու Ձեր հայտը
  4. Համալսարանին գրված Նպատակների հիմնավորման նամակը (Statement of Purpose)
  5. Ձեր մոտիվացիոն նամակը «Լույսին»` «Ինչպե՞ս եմ պատկերացնում ապագաս և ներդրումս Հայկական աշխարհին» թեմայով (այն կարող է ընտրվել և դրվել օնլայն)
  6. Հայերեն ինքնակենսագրություն
  7. Անգլերեն ինքնակենսագրություն
  8. 3×4 չափի դիմանկար

Պարտականություններ

«Լույս» հիմնադրամն ակնկալում է, որ ուսանողներն իրենց արդյունավետ ներդրումը կունենան աշխարհում եւ ողջունում է նրանց քաղաքացիական ակտիվ մասնակցությունը Հայաստանի կյանքում: ՙԼույս՚ հիմնադրամի ծրագիրն ակնկալում է, որ ուսանողները նշանակալի դերակատարում կունենան հասարակության բարելավման գործում: Սա անպայմանորեն չի ենթադրում աշխատանք հանրային սեկտորում, սակայն հիմք է տալիս, որպեսզի ուսանողները մտավոր ու բարոյական տեսակետից ունակ լինեն առաջնորդի դեր ստանձնել իրենց ընտրած ոլորտում, ինչպես նաեւ՝ աշխարհի տարբեր ծայրերում հպարտորեն ներկայացնել Հայաստանի մշակույթը՝ իբրեւ դեսպաններ:

Դիմորդներից կպահանջվի դրսեւորել ազնվություն, հետաքրքրություն եւ հարգանք այլոց հանդեպ, առաջնորդելու ունակություն եւ հասարակությանը օգտակար լինելու ձգտում: Նրանցից պահանջվում է.

  1. Միշտ կապի մեջ լինել: Մասնակցել Երևանում գտնվող «Լույսի» օնլայն ժողովներին:
  2. Մասնակցել և ներկայացնել առաջարկներ «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի համար:
  3. Կիսել գիտելիքն ու ոգևորությունը: Հայաստանում գտնվելու ընթացքում սեմինար անցկացնել:
  4. Մենթոր դառնալ հայաստանցի երիտասարդների համար:
  5. «Լույսի» ծրագրերին մասնակցելիս հայերեն սովորել և ծանոթանալ Հայաստանի մշակույթին:
  6. Տրամադրել գիտական հրապարակումները` «Լույսի» կողմից հրատարակվելու համար:
  7. Հյուրընկալել «Լույսի» ուսանողներին, ովքեր կայցելեն տվյալ համալսարան:
  8. Ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ, դիտարկումներ ու առաջարկություններ:
  9. Սովորելու վայրում ստեղծել «Լույսի» ցանց, հայ ուսանողների միություն կամ միանալ այդպիսիներին:
  10. Ցանկացած վայրում լինել «Լույսի» եւ հայկական մշակույթի դեսպանը:

Further Official Information

Link to Original

Similar Opportunities


Opportunity Types

Scholarships

Host Countries

Armenia