«Իսլամացած հայերը» թեմայով գիտաժողով
11-13 հոկտեմբերի, 2013, Ստամբուլ
Հրանտ Դինք հիմնադրամ
20-րդ դարի սկիզբը սոցիալական և քաղաքական փոխակերպումների նշանակալի ժամանակահատված է Օսմանական աշխարհագրության մեջ, որը ներառում է դավանափոխության մասնավոր ու զանգվածային դեպքեր: Այս շրջանում՝ 1915-1916թթ., բազմաթիվ հայեր են իսլամ ընդունել: 1915-ի կոտորածներից հետո կենդանի մնացած անհայտ թվով հայ երեխաներ որդեգրվել են մուսուլման ընտանիքների կողմից: Մի փոքր հատված կանայք և ամուսիններ են դարձել: Բացառիկ դեպքերում ընտանիքներ և նույնիսկ գյուղեր կարողացել են փրկվել՝ ներկայանալով որպես մուսուլման:
Այս փրկվածների մի մասը (առավելապես երիտասարդներ) ավելի ուշ վերամիավորվել են իրենց ընտանիքների ու բարեկամների հետ, մյուս մասին հանձնել են մանկատներ, իսկ շատերն իրենց կյանքը շարունակել են որպես «մուսուլմաններ»՝ թուրքական, քրդական կամ արաբական անուններ վերցնելով:
Ինչպե՞ս են իսլամացած հայերի մասին պատմությունները նպաստում ցեղասպանությունների և, մասնավորապես, Հայոց Ցեղասպանության գիտական ուսումնասիրություներին կամ բարդացնում դրանք: Ի՞նչ կարող է վերհանել ցեղասպանությունների և քաղաքական բռնությունների այլ դեպքերում նմանատիպ նախադեպերի ուսումնասիրությունը: Ի՞նչ հետևություններ կարելի է անել՝ ուսումնասիրելով 20-րդ դարի սկզբի և նախորդ դարերի բռնի իսլամացման կապերն ու տարբերություններն ուսումնասիրելով:
Այս և այլ հարցերի անդրադառնալով՝ գիտաժողովը նպատակ ունի նպաստել 1915թ. և դրա հետևանքների վերաբերյալ պատմական բանավեճերին և ազգային ինքնությանը, գենդերային, պատասխանատվության և արդարության խնդիրներին: Գիտաժողովը նաև նպատակ ունի քննարկելու գիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների դերը բռնության, խտրականության և անարդարության պատմական և ներկա ձևերի դեմ պայքարի բարդ գործընթացներում:
Ինչպե՞ս դիմել
Գիտաժողովը բաց է բոլոր գիտաճյուղերի ներկայացուցիչների համար:
Աշխատանքային լեզուներն են՝ անգլերենը, թուրքերենն ու հայերենը: Հայտերը պետք է ներկայացվեն հայերեն կամ թուրքերեն:
Խնդրում ենք ներկայացնել 500 բառը չգերազանցող սեղմագիր, որտեղ նշված կլինի ձեր ելույթի՝ թեմային համապատասխանությունը և նորարարությունը և 200 բառը չգերազանցող ինքնակենսագրական:
Գիտաժողովին ներկայանալու այլ միջոցներ չունեցող մասնակիցների համար նախատեսված են սահմանափակ դրամական միջոցներ: Սեղմագիրն ուղարկելիս խնդրում ենք նշել, եթե կարիք ունեք ֆինանսական աջակցության: Գրանցավճար չկա: Ներկաներին կտրամադրվի ճաշ, սուրճ, թեյ:
Դիմումների վերջնաժամկետն է 2013թ. մարտի 20-ը
Ձեր սեղմագրերն ուղարկելու և/կամ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար գրեք eminekolivar@hrantdink.org էլեկտրոնային հասցեին:
Այս նյութն արտատպելիս ակտիվ հղումը www.armacad.info-ին պարտադիր է:
0 Comments