Երիտասարդ գիտնականների դպրոց. «Կենսաբանության մեջ ԱՏՀ /GIS/ կիրառման հիմունքները»

Publish Date: Jan 21, 2013

Deadline: Feb 05, 2013

Event Dates: from Feb 13, 2013 12:00 to Feb 21, 2013 12:00

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆինանսական աջակցությամբ, կազմակերպում է երիտասարդ գիտնականների դպրոց՝ «Կենսաբանության մեջ ԱՏՀ /GIS/ կիրառման հիմունքները» խորագրով:

Դասընթացները կանցկացնի հրավիրված մասնագետ կենսաբանական գիտությունների դոկտոր, «Խորվաթական սողունաբանական ասոցիացիայի» ծրագրերի ղեկավար և Խորվաթիայի Կենսաբազմազանության ինստիտուտում ԱՏՀ-ի /GIS/ դասախոս Դուշան Ջելիկը: Դպրոցը նախատեսվում է իրականացնել 2 խմբի համար՝ յուրաքանչյուրում 15 մասնակից: Յուրաքանչյուր խմբի համար դասընթացը կտևի 3 օր: Դպրոցի աշխատանքային լեզուն անգլերենն է:

Դպրոցը տեղի կունենա ս/թ փետրվարի 13-21-ն ընկած ժամանակահատվածում «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ գրասենյակում՝ Չարենցի 18 հասցեով:

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն իր շնորհակալությունն է հայտնում Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին՝ դպրոցի կազմակերպման նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար, և «Ռաֆորդ» հիմնադրամին՝ ասոցիացիայի ընթացիկ գործունեությանն աջակցելու համար: 

Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս/թ փետրվարի 5-ը:

Մասնակցության համար խնդրում ենք լրացնել հայտը՝ հետևելով հետևյալ հղմանը.

https://docs.google.com/spreadsheet/viewform?fromEmail=true&formkey=dGRSdDE0QzQ4cGxVQ2tUd0o5ZXNuR1E6MQ 

Similar Opportunities


Event Types

Trainings