Հոլանդիայի առաջատար համալսարաններում և ուսումնական կենտրոններում սովորելու վերաբերյալ տեղեկատվական և կողմնորոշիչ հանդիպում

Publish Date: Dec 22, 2012

Ցանկանու՞մ եք խորացնել ձեր
գիտելիքները, ծանոթանալ առաջատար համաշխարհային փորձին,
ձեռք բերել նոր հնարավորություններ և ծանոթություններ Հոլանդիայի առաջատար համալսարաններում և ուսումնական կենտրոններում:

Ունեք բակալավրի կամ մագիստրոսի որակավորում և աշխատանքային փորձ:

Ուրեմն Հոլանդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող Նիդերլանդների Կրթաթոշակային Ծրագրերը (Netherlands Fellowship Programmes – NFP) Ձեզ համար են: Ծրագրերը հնարավորություն են տալիս անցնել բարձր որակի մասնագիտական վերապատրաստում Հոլանդիայի առաջատար համալսարաններում և կրթական կենտրոններում

  • Մասնագիտական վերապատրաստման դասընթացներ (Short Courses)
  • Մագիստրական ծրագրեր (Master Degree Programms)
  • PhD ծրագրեր (PhD studies)

Մրցակցային հիմունքներով տրամադրվում է ֆինանսական աջակցություն, որը թույլ է տալիս հոգալ ձեր

  • Ուսման ծախսերը,
  • Գիշերավարձը
  • Սննդի ծախսերը
  • Տեղափոխման հետ կապված ծախսերը
  • Վիզայի ծախսերը
  • Այլ ծախսեր

Մասնակցեք դեկտեմբերի 24-ին` ժ. 18.00-ին, Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցի Պիկասսո սրահում կայանալիք տեղեկատվական և կողմնորոշիչ հանդիպմանը (Information and Orientation Session) և կստանաք սպառիչ պատասխաններ ձեր հարցերին:

Հոլանդիայի ուսումնական հաստատությունների շրջանավարտները նաև գործնական խորհուրդներ կտան ծրագրին հաջողակ մասնացելու գաղտնիքների վերաբերյալ:

Միջոցառման կազմակերպիչ` Հոլանդիայի Շրջանավարտների Հայկական Ասոցիացիա (AANA)

Հոլանդիայի ուսումնական հաստատությունների շրջանավարտներից են, մասնավորապես՝

  • Եվա Հյուսյան, Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնի Ծրագրի Ղեկավար
  • Սոֆի Մեհրաբյան, Մակադամյան ԱՄ ընկերության տնօրեն
  • Նունե Գաբրիելյան, Premium Ingredients ընկերության հիմնադիր նախագահ
  • Նարինե Առուստամյան, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության առաջատար մասնագետ
  • Արմեն Սարգսյան, Ինտերնյուս ընկերության պրոդյուսեր
  • Արմեն Մելքումյան, Պրուդենս ընկերության տնօրեն
  • Գոհար Իսախանյան, Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողով
  • Սուրեն Սաղաթելյան, FFMC Գլխավոր Փորձագետ
  • Վահան Հովսեփյան, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության փոխտնօրեն

…ինչպես նաև ներկայումս Հայաստանում և արտերկրում ղեկավար պաշտոններ զբաղեցնող և գիտական աշխատանքով զբաղվող շատ և շատ անձինք:

Ստացեք լավագույն կրթություն ձեր ընկերության հաջողությունն ապահովելու համար

Լրացուցիչ տեղեկություններ` armdutch@gmail.com, հեռ. 091432788, 077562655, 93762711

Similar Opportunities