«Ուլիսես» պատմվածքի մրցույթի մրցանակաբաշխություն

Publish Date: Dec 03, 2012

Դեկտեմբերի 5-ին ժամը 14.00-ին, Նարեկացի արվեստի միության սրահում / Վարդանանց 16/1 հասցեում/ տեղի է ունենալու «Դպրոցական բլոգ» նախագծի հայտարարած «Ուլիսես-2» - http://dprocakan.wordpress.com/2012/01/15/storey-competition/ պատմվածքի մրցույթի երկրորդ փուլի մրցանակաբաշխությունը:

 «Դպրոցական բլոգը» - http://dprocakan.wordpress.com/ մեկնարկել է 2011թ. մարտին՝  Հայաստանի տարբեր մարզերի դպրոցականների համար հանդիսանալով որպես հարթակ, որտեղ նրանք խոսում էին իրենց հուզող խնդիրների մասին, այդ թվում՝ ուսուցիչ-աշակերտ հարաբերություններ, դրամահավաքություն, խտրականությունգնահատականների հարցում, սեր, ընկերություն և այլ թեմաներ: Ծրագրի շրջանակներում հայտարարվել էր «Ուլիսես» պատմվածքի մրցույթ, որը շատ լայն տարածում գտավ դպրոցականների շրջանում:

Հաշվի առնելով այն ժողովրդականությունը, որ ձեռք բերեց «Ուլիսես» պատմվածքի մրցույթը, «Դպրոցական բլոգ» նախագիծն իրականացնող խումբը նպատակահարմար գտավ այն շարունակել 2012թ. և արժանացավ բուռն արձագանքի. «Ուլիսես-2» մրցույթին մասնակցելու համար դիմել են 26 հեղինակ. ստացվել է 30 պատմվածք:

Նկատի ունենալով հանգամանքը, որ մրցույթի մասին հայտարարությունը տեղադրվել է միայն «Դպրոցական բլոգում» և լայնորեն չի հանրայանացվել ԶԼՄ-երով, սա աննախադեպ արդյունք է և արտացոլում է հասարակությունում առկա այն պահանջմունքը, որն արձագանք է գտնում դպրոցականների պատմվածքներում:

Պատմվածքի մրցույթի անցկացումը միայն գրական օժտվածությամբերիտասարդներ հայտնաբերելը չէ, այն նաև միջոց է նրանց հասարակական զարգացումների մեջ ներգրավելու և այդ զարգացումների վրա ազդեցություն ունենալու, քանի որ դպրոցականի կամ երիտասարդի գիտակցությունը անկախ չէ հանրային գիտակցությունից: Դրանք փոխկապակցված են: Այն ձևավորվում է ընդհանուր գիտակցական հանրույթում և դրա արդյունքում ծնված ստեղծագործությունները միտված են փոխելու և ազդեցություն ունենալու հանրային նոր գիտակցության ձևավորման վրա: Այս առումով գեղարվեստականարձակը, որպես կազմակերպված գրավոր խոսքի բարձր մշակույթ, բարենպաստու բնականոն միջավայր է արդիականության պրոբլեմները արդիականորենիմաստավորելու համար:

«Դպրոցական բլոգի» պատմվածքի մրցույթի փորձը կիրառվեց նաև iRegion - http://iregion.org/about-2/ քաղաքացիական լրագրության նորաստեղծ հարթակի շրջանակներում, որտեղ նույնպես հայտարարվեց պատմվածքի մրցույթ:  iRegion քաղաքացիականլրագրության հարթակը միավորում է Հայաստանի տարբեր մարզերի ակտիվ քաղաքացիական լրագրողներին, ովքեր անտարբեր չեն իրենց համայնքի ուերկրի նկատմամբ, հանդես են գալիս իրականությունը ակտիվ փոխելունախաձեռնություններովԱյս մրցույթում ստացել է 11 պատմվածք՝ 11 հեղինակից:

Մրցույթը «Ուլիսես» է կոչվել ի պատիվ Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպի, որը հայերեն է թարգմանվել նախորդ տարի: Գլխավոր մրցանակը 30 հազար դրամ է: Կա նաև ընթերցողի համակրանք շահած մրցանակ: Բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր:  Կա նաև «Ուլիսես» մրցանակ, որը սահմանել է «Ուլիսեսի»  թարգմանիչ Սամվել Մկրտչյանը:

 Մրցույթի մասնակիցները հանրապետության տարբեր քաղաքներից են. Երևան, Դիլիջան, Վանաձոր, Չարենցավան, Սիսիան, Արմավիր, Իջևան և այլն:

«Ուլիսես» պատմվածքի մրցույթի - http://dprocakan.wordpress.com/2011/10/16/3300/ առաջին փուլին մասնակցել են  24 դպրոցականներ՝ նույնպես  հանրապետության տարբեր մարզերից: Ստացվել էր 37 պատմվածք:

Կարճ ժամանակում «Դպրոցական բլոգը» ձեռք է բերել լայն ճանաչումառցանցում: Եթե նախորդ տարվա ավարտին այն ուներ՝ 115 հազար այցելություն, ապա այսօր այդ թիվը կրկնապատկվել է. 235 հազար այցելություն:

«Դպրոցական բլոգ» և iRegion նախագծերը իրականացվում են ԱՄՆ ՄԶԳաջակցությամբ իրականացվող «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ»ծրագրի շրջանակներում` Եվրասիա համագործակցություն հիմնադրամիմիջոցով:

 «Դպրոցական բլոգ» ծրագրի «Ուլիսես-2»  մրցույթն անցկացվում է նախագիծն իրականացնող խմբի միջոցներով:

Similar Opportunities