Ամեն անգամ միացնելով հեռուստացույցը կամ ռադիոն՝ պատկերացրել եք Ձեզ հաղորդավարի դերու՞մ. «Հեռուստառադիոհաղորդավարների» դասընթացը հենց Ձեր համար է: Դասընթացը հնարավորություն կտա բացահայտել Ձեր ունակությունները և կուղղորդի Ձեզ մեդիա ոլորտում:
Ուսման ընթացքում հանրապետության լավագույն մասնագետների շնորհիվ կստանաք անհրաժեշտ գիտելիքներ, որոնք կամրապնդվեն Հայաստանի տարբեր հեռուստառադիոընկերություններում:
6 ամիսների ընթացքում Դուք կուսումնասիրեք հետևյալ դասընթացները.
• Եթերային խոսքի վարպետություն
• Ռադիոեթերի վարպետություն
• Ռադիոլրագրություն և մոնտաժ
• Հեռուստատեսային լրագրություն
• Հեռուստահաղորդավարական վարպետություն և մոնտաժ
• Դերասանական վարպետություն
• Հեռուստառադիոհաղորդավարի իմիջ
Մանրամասների համար այցելեք` http://bs.rau.am/?cid=17&bid=48