Join ARMACAD today

Join over 40,000 researchers and students.

Subscribe and get new academic opportunities every week.

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի՝ երիտասարդ գիտնականների գիտաժողովի /դպրոցի/ կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի արդյունքները

Save in my favorites

ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինը ամփոփել է Ծրագրի շրջանակներում հայտարարված երիտասարդ գիտնականների գիտաժողովի /դպրոցի/ կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի արդյունքները: Ծրագրի մամուլի ծառայությունից մանրամասնում են, որ ըստ այդմ երիտասարդական գիտաժողովներ և դպրոցներ կազմակերպելու նպատակով աջակցություն են ստանալու հետևյալ կազմակերպությունները.

1. ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ – սույն թվականի սեպտեմբերի 26-29-ը Երևանում կազմակերպվելիք «Մոլեկուլային և բջջային կենսաբանության զարգացման հեռանկարներ – 3» միջազգային երիտասարդական գիտաժողովի (գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Արսեն Առաքելյան) կազմակերպման նպատակով ստանում է 1.500.000 դրամ ֆինանսական աջակցություն:

2. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ – սույն թվականի հոկտեմբերին Աղվերանում կազմակերպվելիք Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական յոթերորդ նստաշրջանի (գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Մերի Կիրակոսյան) կազմակերպման նպատակով ստանում է 1.005.000 դրամ ֆինանսական աջակցություն:

3. ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ – սույն թվականի հոկտեմբերի 14-15-ը Երևանում կազմակերպվելիք «Օրգանիզմի գործունեության կարգավորման ֆիզիոլոգիական մեխանիզմները» միջազգային երիտասարդական դպրոցի (դպրոցի կազմկոմիտեի նախագահ Նարինե Ղազարյան) կազմակերպման նպատակով ստանում է 1.000.000 դրամ ֆինանսական աջակցություն:

4. Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոն հիմնադրամ – սույն թվականի հոկտեմբերի 10-ին Երևանում կազմակերպվելիք «Մերձավոր Արևելք և Կովկաս. Հայացք Հայաստանից» երիտասարդական գիտաժողովի (գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Արտակ Շաքարյան) կազմակերպման նպատակով ստանում է 976.250 դրամ ֆինանսական աջակցություն:

5. ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ – սույն թվականի հոկտեմբերին Երևանում կազմակերպվելիք Մոլեկուլային կենսաբանության և նեյրոքիմիայի բնագավառի երիտասարդական գիտաժողովի (գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Անահիտ Մարգարյան) կազմակերպման նպատակով ստանում է 1.080.000 դրամ ֆինանսական աջակցություն:

6. Վ.Հ. Համբարձումյանի անվան ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարան – սույն թվականի սեպտեմբերի 15-23-ը Բյուրականում կազմակերպվելիք Ա. Շիրակացու 1400-ամյակին նվիրված Երիտասարդ աստղագետների միջազգային երիտասարդական դպրոցի (դպրոցի կազմկոմիտեի նախագահ Արեգ Միքայելյան) կազմակերպման նպատակով ստանում է 1.000.000 դրամ ֆինանսական աջակցություն:

7. Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա – սույն թվականի նոյեմբերի 2-6-ը Երևանում կազմակերպվելիք «Կլոր սեղան քննարկում նոբելյան մրցանակակիրների հետ» երիտասարդական գիտական միջոցառման (միջոցառման ղեկավար Աշոտ Մարգարյան) կազմակերպման նպատակով ստանում է 465.000 դրամ ֆինանսական աջակցություն:

Subscribe to our newsletter

and receive information about international academic and professional opportunities

scholarships, summer schools, conferences, grants, fellowships, trainings