Ըստ հավաստի աղբյուրներից ստացված տեղեկության 2012թ. մայիսի 8-ին Արցախի Շուշի քաղաքի Shushi Grand Hotel-ում կմեկնարկի «Կովկասա-կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդները» թեմայով գիտաժողովի կազմկոմիտեի ընդլայնված եռօրյա նիստը։ Հայաստանյան ներկայացուցիչներից զատ կազմկոմիտեում ներառված են նաև գիտնականներ ու հասարակական գործիչներ Ադրբեջանից, Վրաստանից, Իրանից, Թուրքիայից, եվրոպական երկրներից, Հյուսիսային Ամերիկայից և Ռուսաստանի Դաշնությունից։
Հանդիպման վերջին օրը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի երաժշտական կենտրոնում առաջին անգամ կներկայացվի թալիշ երաժիշտների հեղինակած «Թալիշստան քայլերգը»։
0 Comments