Tumo Center for Creative Technologies  Follow

½ ուսանողական տարի. արդյունքների ամփոփում Թումոյում

Publish Date: Nov 12, 2015

Event Dates: from Nov 14, 2015 02:00 to Nov 14, 2015 04:00

Թումոն նոր ավանդույթ ունի. կես տարին մեկ հատուկ բոլոր ուսանողների, ծնողների, հետաքրքրվողների համար կենտրոնը մեկ օրով վերածվում է ինստալյացիոն հարթակի ու ներկայացնում միանգամից տասնյակ դասընթացների արդյունքներ: 

Կես ուսանողական տարվա անդրադարձը մասշտաբային ցուցահանդեսով այս անգամ կանցկացվի նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ից 16:00-ն ու կպատմի Թումո Երևանի վերջին մշտական ու հատուկ դասընթացների մասին:

12 դասընթաց, որոնց մասին վերջին կես տարվա ընթացքում շատ ենք պատմել: Հիմա ժամանակն է իրական կյանքում տեսնել ու շոշափել դրանց արդյունքում ստեղծվածը:
Էլեկտրոնային երաժշտության ինստալյացիա, շարժական գրաֆիկա, սուպերհերոսներ, ռոբոտներ, պատմվածքներ, պարամետրիկ դիզայն, լուսանկարներ, անիմացիաներ: Այս ամենը տեղավորվելու՛ է Թումոյի առաջին հարկում, ու նույնիսկ չի խանգարելու դասերին:
Ինչպե՞ս: Եկե՛ք Թումո շաբաթ օրը ու տեսեք ինքներդ:

Similar Opportunities


Disciplines

Arts

Creative Arts

Culture

Host Countries

Armenia

Event Types

Presentation