Travel Grant ՔԼԱԲՈՐԱՏՈՐԻԱյից

Publish Date: Nov 13, 2011

ՔԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ակադեմիական ակումբըhttp://www.facebook.com/CLUBORATORIA հայտարարում է դրամաշնորհ` միջազգային ակադեմիական գիտաժողովներին մասնակցելու համար։ Եթե ունեք 2011 դեկտեմբերի 1-ից մինչև 2012թ. մարտի 30-ը (եթե գիտաժողովի օրերը չեն համընկնում նշյալ օրերին, ապա հոգ չէ, միևնույն է մասնակցեք և տեղադրեք անհրաժեշտ ինֆորմացիան) կազմակերպվող միջազգային գիտաժողովի հրավեր և այդ գիտաժողովում հանդես եք գալու ելույթով, ապա խնդրում ենք մեկնաբանության տեսքով այստեղ՝

www.facebook.com/notes/cluboratoria/travel-grant-քլաբորատորիայից/151154128313970

տեղադրել

Գիտաժողովի անունը,
Երկիրը,Քաղաքը,
Կազմակերպող հաստատությունը,
Հստակ օրերը,
Կայքէջը,
Ձեր զեկուցման վերնագիրը,
Ճանապարհածախսի համար պահանջվող գումարի չափը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. գրանտերը տրվելու են միայն ակադեմիական գիտաժողովներին շռջանակներում ակադեմիական զեկուցման համար:

Մի քանի թեկնածուների առկայության դեպքում դրամաշնորհները կտրամադրվեն վիճակահանությամբ, կամ գերապատվությունը կտրվի ՔԼԱԲՈՐԱՏՈՐԻԱյի մշտական հաճախորդներին։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին:

Զուգահեռաբար, ուզում եմ հիշեցնել, որ գիտաժողովների մեկնողները կարող են անվճար ճամպրուկներ վերցնել ՔԼԱԲՈՐԱՏՈՐԻԱյից:

Մեր բիզնես բարեհաջող ընթացքի պարագայում այս դրամաշնորհները կտրամադրվեն ամեն ամիս։

Այցելե՛ք ՔԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ամեն օր։ Մեր բիզնեսի առաջխաղացումը ձեզ միայն օգուտ կբերի։
Օգնե՛ք մեզ ամրապնդվել և մենք կօգնենք ձեզ։

Շնորհակալություն։

Similar Opportunities


Opportunity Types

Grants