«100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական երիտասարդական նախագծերի մրցույթ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է «100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական երիտասարդական մրցույթ։
Մրցույթի անվանակարգերն են՝
1. Գյուղատնտեսական գիտություններ
2. Տեղեկատվական տեխնոլոգիաներ
3. Բժշկական եւ դեղագործական գիտություններ
4. Տեխնիկական գիտություններ
5. Ճարտարապետություն
Մրցութային հայտերն ընդունվում են մինչեւ 2016 թվականի հոկտեմբերի 21-ը:
Մրցույթում հաղթած նախագծերը կստանան դրամական խրախուսում: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2,000,000 (երկու միլիոն) ՀՀ դրամ, ինչպես նաեւ «100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական երիտասարդական մրցույթի երեք հաղթող նախագծերը 2018 թվականին կմասնակցեն «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային մրցույթին:
Մրցույթի կազմկոմիտեի (այսուհետ՝ Կազմկոմիտե) կողմից ընդունված մրցութային հայտերը գնահատելու նպատակով ստեղծված մրցույթի փորձագիտական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) կիրականացնի մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը։ Փորձագիտական նախնական գնահատման արդյունքում ընտրված լավագույն 20 հայտերը կանցնեն Մրցույթի եզրափակիչ փուլ:
Լրացուցիչ առավելություն են ստանում ցուցադրական նյութով (տեսահոլովակ, մանրակերտ, նմուշներ և այլն) ներկայացված աշխատանքները:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (հասցե՝ ք. Երևան, Աբովյան 9, 227 սենյակ):
Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվությունը կարդացե՛ք այստեղ՝ http://erit.am/news/hy/71919
0 Comments