Զբոսավարների պատրաստման դասընթաց «ԿԱԶԱ» հիմնադրամում
Հայաստանում տուրիզմի զարգացմանը զուգահեռ աճում է հմուտ զբոսավարների պահանջարկը: «ԿԱԶԱ» հիմնադրամը 2005 թ-ից ի վեր իրականացնում է Զբոսավարների պատրաստման դասընթաց, իսկ արդեն 2011թ-ից՝ Զբոսավարների պատրաստման հեռավար դասընթաց։
Մեթոդաբանություն
Դասընթացի տեւողությունը 7 ամիս է, աշխատանքային լեզուն հայերենն է։ Դասընթացի ողջ տեսական նյութը, ինչպես նաեւ գործնական աշխատանքներն ու այցելությունները առաջարկվել ու մշակվել են փորձառու զբոսավարների կողմից ՝այն առավելագույնս համապատասխանեցնելով զբոսավարների մասնագիտական եւ աշխատանքային շուկայի պահանջներին։ Յուրաքանչյուր մասնակից ունենում է անհատական հանդիպումներ(մենթորինգ) հմուտ զբոսավարի հետ՝ ապագա մասնագիտությունում ավելի լավ կողմնորոշվելու համար:
Դասընթացը ներառում է հեռավար մաս, լսարանային հանդիպումներ, այցելություններ տեսարժան վայրեր, թանգարաններ, որոնք նպաստում են ուսումնասիրվող առարկաների ամրապնդմանը գործնական մեթոդների միջոցով։ Դասընթացն ավարտած անձանց կտրամադրվի մասնակցության վկայական: Լավագույն մասնակիցներին Հիմնադրամը կաջակցի աշխատանքի տեղավորման հարցում:
Կազմակերպության մասին
1997թ.-ից «ԿԱԶԱ» հիմնադրամը գործունեություն է ծավալում 5 ոլորտներում՝ մարդասիրական, շինարարական, կրթական, գյուղատնտեսական եւ այլընտրանքային տուրիզմ։ 2006թ.-ից ի վեր կազմակերպությունն իր Երեւանի երիտասարդական կրթամշակութային եւ Գյումրու սոցիալ-զարգացման կենտրոններում հիմնական շեշտը դնում է կրթական ծրագրերի վրա: Այս պահին հիմնադրամն ունի շուրջ 20 երկարաժամկետ կրթական ծրագրեր, որոնք միտված են ինչպես երիտասարդների զբաղվածության խնդրի լուծման, այնպես էլ նրանց անձնային աճի եւ հատկապես քաղաքացիական գիտակցության բարձրացմանը: «ԿԱԶԱ»-ն առաջիններից է Հայաստանում, ով ակտիվ գործունեություն է ծավալել էլ. ուսուցման զարգացման ուղղությամբ՝ մասնակցելով Moodle էլ. ուսուցման միջավայրի հայերեն թարգմանությանն ու մշակել հեռավար դասընթացներ։ Հիմնադրամի կրթական ծրագրերի հիմնական մեթոդական հիմքը ոչ ֆորմալ կրթությունն է։
Գրանցվելու եւ հարցերի դեպքում Գրեք մեզ guides@kasa.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարեք 010 54 18 44,
Նալբանդյան 29, վերջնաժամկետը՝ հունվարի 16-ը 2016 ներառյալ:
0 Comments