KASA Swiss Humanitarian Foundation Armenia  Follow

Զբոսավարների պատրաստման դասընթաց 2016, Հայաստան

Publish Date: Aug 31, 2016

Deadline: Sep 15, 2016

Դասընթացի մասին

Հայաստանում տուրիզմի զարգացմանը զուգահեռ աճում է հմուտ զբոսավարների պահանջարկը: «ԿԱԶԱ» հիմնադրամը 2005 թ-ից ի վեր իրականացնում է Զբոսավարների պատրաստման դասընթաց, իսկ արդեն 2011թ-ից՝ Զբոսավարների պատրաստման հեռավար դասընթաց։

Մեթոդաբանություն

Դասընթացի տեւողությունը 7 ամիս է, աշխատանքային լեզուն հայերենն է։ Դասընթացի ողջ տեսական նյութը, ինչպես նաև գործնական աշխատանքներն ու այցելությունները առաջարկվել ու մշակվել են փորձառու զբոսավարների կողմից ՝այն առավելագույնս համապատասխանեցնելով զբոսավարների մասնագիտական և աշխատանքային շուկայի պահանջներին։ Յուրաքանչյուր մասնակից ունենում է անհատական հանդիպումներ(մենթորինգ) հմուտ զբոսավարի հետ՝ ապագա մասնագիտությունում ավելի լավ կողմնորոշվելու համար:

Դասընթացը ներառում է հեռավար մաս, լսարանային հանդիպումներ, այցելություններ տեսարժան վայրեր, թանգարաններ, որոնք նպաստում են ուսումնասիրվող առարկաների ամրապնդմանը գործնական մեթոդների միջոցով։

Դասընթացն ավարտած անձանց կտրամադրվի մասնակցության վկայական: Լավագույն մասնակիցներին Հիմնադրամը կաջակցի աշխատանքի տեղավորման հարցում:

Մասնակցության պայմաններ

Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր տիրապետում են որեւէ օտար լեզվի, ունեն բարձրագույն կրթություն, ցանկանում են ձեռք բերել զբոսավարին անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ:

Սպասվող արդյունքներ

Զբոսավարին անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների զարգացում Ձեռք բերած գիտելիքները գործնականում կիրառելու հնարավարություն

Վճարման կարգ

Դասընթացի ամսական արժեքը կազմում է 32000 ՀՀԴ։ 

Հիմնադրամը պատրաստ է հատկացնել կրթաթոշակ սոցիալապես անապահով անձանց։

Կրթաթոշակի դիմում հայտն այստեղ:

Դասավանդողների մասին

Դասընթացը վարում են պատմության, աշխարհագրության, ճարարապետության, արվեստի, մշակույթի եւ այլ ոլորտների բարձրակարգ մասնագետներ, ինչպես նաեւ հմուտ զբոսավարներ:

Ինչպես դիմել

Գրանցվելու եւ հարցերի դեպքում  գրեք մեզ guides@kasa.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարեք 010 54 18 44, Նալբանդյան 29:

Վերջնաժամկետը՝ 15 սեպտեմբեր 2016 ներառյալ:

www.kasa.am elearning@kasa.am

Կազմակերպության մասին

1997թ.-ից «ԿԱԶԱ» հիմնադրամը գործունեություն է ծավալում 5 ոլորտներում՝ մարդասիրական, շինարարական, կրթական, գյուղատնտեսական եւ այլընտրանքային տուրիզմ։ 2006թ.-ից ի վեր կազմակերպությունն իր Երեւանի երիտասարդական կրթամշակութային եւ Գյումրու սոցիալ-զարգացման կենտրոններում հիմնական շեշտը դնում է կրթական ծրագրերի վրա: Այս պահին հիմնադրամն ունի շուրջ 20 երկարաժամկետ կրթական ծրագրեր, որոնք միտված են ինչպես երիտասարդների զբաղվածության խնդրի լուծման, այնպես էլ նրանց անձնային աճի եւ հատկապես քաղաքացիական գիտակցության բարձրացմանը: «ԿԱԶԱ»-ն առաջիններից է Հայաստանում, ով ակտիվ գործունեություն է ծավալել էլ. ուսուցման զարգացման ուղղությամբ՝ մասնակցելով Moodle էլ. ուսուցման միջավայրի հայերեն թարգմանությանն ու մշակել հեռավար դասընթացներ։ Հիմնադրամի կրթական ծրագրերի հիմնական մեթոդական հիմքը ոչ ֆորմալ կրթությունն է։

Similar Opportunities


Disciplines

Tourism

Opportunity Types

Scholarships

Host Countries

Armenia

Event Types

Trainings