Yerevan State University (YSU)  Follow

ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի բաց մրցույթ 2020 թ․, Երևան, Հայաստան

Publish Date: Feb 12, 2020

Deadline: Mar 07, 2020

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ ԵՊՀ կառավարչի (այ­սուհետ` ռեկտոր) թափուր պաշտոնի համար: Մրցույթին կարող են մասնակցել դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունե­ցող անձինք:

Ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) ինքնաառաջադրման դեպքում` գրավոր դիմում, իսկ ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպ­քում` ստորաբաժանման համապատասխան որոշումը և հավակնորդի գրավոր համաձայնությունը,

բ) լուսանկար,

գ) ինքնակենսագրություն/ռեզյումե,

դ) բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն, դոկտորի գիտական աստիճանը և պրոֆեսորի գիտական կոչումը հավաստող վկայականների պատճեններ,

ե) հավակնորդի գործունեության ծրագիր՝ փակ և կնքված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո։

«գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված տեղեկատվությունը ներ­կայացվում է նաև էլեկտրոնային տեսքով՝ pdf ձևաչափով։

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2020 թ. փետրվարի 12-ից մինչև մարտի 7-ը` ժամը 16:00-18:00-ն (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հո­գա­բար­ձուների խորհրդի քարտուղարին առձեռն կամ փոստով (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Կենտրոնական մասնաշենք, թիվ 508 աշխատասենյակ, Հոգաբարձուների խորհրդի քարտուղար Գ. Հայրապետյան):

Մրցույթը տեղի կունենա 2020 թ. մարտի 23-ին Երևանի պետական համալսարանում: 

ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման, ռեկտորի նշանակման և նրա հետ աշխա­տան­քա­յին պայմանագրի կնքման կարգը սահմանվում է «Երևանի պետական հա­մալ­սարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանո­նա­կարգով, որը տեղադրված է ԵՊՀ ինտերնետային պորտալի «Փաս­տաթղթեր» կայքում (documentation.ysu.am): Լրացուցիչ տեղեկությունների հա­մար դիմել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Գրիգոր Հայրապետյանին (հեռ.՝ 043-66-19-22, էլ. փոստ՝ board@ysu.am):

Similar Opportunities


Host Countries

Armenia