Yerevan State University (YSU)  Follow

Գիտաժողով/հայտերի կանչ - «Խորհրդահայ մշակույթի կոնցեպտը», ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոն, 26-27 ապրիլի, 2018, Երևան

Publish Date: Jan 23, 2018

Deadline: Feb 25, 2018

Event Dates: from Apr 26, 2018 12:00 to Apr 27, 2018 12:00

ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնը հրավիրում է սոցիալական և հումանիտար գիտությունների մասնագետներին մասնակցելու «Խորհրդահայ մշակույթի կոնցեպտը» գիտաժողովին:

Գիտաժողովի նիստերը տեղի կունենան  2018 թ.-ի ապրիլի  26-ին և 27-ին՝ Պատմության ֆակուլտետի դահլիճում (ԵՊՀ 6-րդ մասնաշենք, Աբովյան 52)։

Գիտաժողովի նպատակներն են՝

• Վերանայել «խորհրդահայ մշակույթ» կոնցեպտը՝ այն տեղադրելով գիտական  վերլուծական շրջանակների մեջ:

• Հասկանալ հայաստանյան «խորհրդայինի» սահմաններն ու ընկալումների առանձնահատկությունները:

• Ուրվագծել խորհրդահայ մշակույթի ուսումնասիրման տեսական շրջանակները, ձևակերպել նոր թեմաներ և հարցադրումներ:

Զեկուցումները կարող են անդրադառնալ (բայց չսահմանափակվել) հետևյալ թեմաներին՝

• Խորհրդայինի գիտական և հասարակական ընկալումը Հայաստանում: 

• Մշակութային քաղաքականությունը Խորհրդային Հայաստանում:

• Խորհրդային տնտեսության մշակութային և սոցիալական առանձնահատկությունները: 

• Խորհրդային սոցիալական կառուցվածքի մշակութային ենթատեքստը:

• «Կոլեկտիվի» կոնցեպտը խորհրդային ժամանակներում: 

• Կրթության, գիտության և արվեստների կազմակերպման և վերահսկման ինստիտուտները, ռազմավարություններն ու մեխանիզմները:

• Խորհրդային պրոպագանդայի ձևերը և առանձնահատկությունները Հայաստանում:

• Խորհրդային մոդեռնիզացիայի առանձնահատկությունները Հայաստանում: «Ավանդականի» և «արդիականի» կոնցեպտները խորհրդահայ դիսկուրսում: 

• Խորհրդահայ զանգվածային մշակույթի առաձնահատկություները գաղափարական ենթատեքստում:

• Կրոնը և կրոնական մշակույթը խորհրդային ժամանակներում:

• Գյուղական և քաղաքային տարածության կազմակերպումը խորհրդային ժամանակներում:

• Լեզուն, տեքստը և պատկերը խորհրդահայ մշակույթում: 

• Խորհրդային առօրեականության առանձնահատկությունները: 

• Ազգայնականությունն ու ինքնությունը խորհրդային ժամանակներում:

• Հիշողությունը, հիշատակը և մեմորիալիզացիան խորհրդային ժամանակներում: 

• Բռնության, հանցագործության, պատժի ու արդարադատության ընկալման խորհրդահայ մշակութային ու սոցիալական եղանակներն ու առաձնահատկությունները:

• Բողոքի ու դիմադրության խորհրդահայ եղանակները:

• Խորհրդային մարդու գաղափարական և բարոյական իդեալի կառուցումը, հերոսի մոդելը և խորհրդահայ հերոսների կերպարները: 

• Անհատը խորհրդային համակարգում:

• Խորհրդային մանկությունը: 

• Խորհրդայինը ժամանակակից Հայաստանում:

Գիտաժողովի լեզուն հայերենն է։

Հնարավոր են ռուսերեն և անգլերեն ելույթներ, որոնց համար ապահովվելու է թարգմանություն: Հրավիրվում են սոցիալական և հումանիտար գիտությունների ներկայացուցիչները՝ մշակութաբաններ, ազգագրագետներ, սոցիոլոգներ, պատմաբաններ, արվեստաբաններ և բանասերներ: 

Զեկուցման հիմնադրույթները և հեղինակների գիտական փորձի ու հրապարակումների կարճ նկարագրությունը (մեկ պարբերությամբ) ներկայացնել մինչև փետրվարի 25-ը

Հիմնադրույթները չպետք է գերազանցեն 1000 բառը (առանց միջակայքերի և կետադրական նշանների, Sylfaen կամ Times New Roman, F12): Ուղարկել հետևյալ հասցեով՝ culture.dept@ysu.am: Որպես հաղորդագրության առարկա նշել՝ «Խորհրդահայ մշակույթ գիտաժողով»: 

Հարցերի դեպքում կապվել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 60 710 613 (ներքին համար՝ 7613) ԵՊՀ մշակութաբանության ամբիոն, կամ կարող եք գրել հետևյալ էլ․ հասեցեներին՝ 

Յուլիա Անտոնյան՝ yuliaantonyan@ysu.am,  

Հայկուհի Մուրադյան՝ haykuhi.muradyan@ysu.am:  

Հայտերի ստացումից հետո ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև մարտի 30-ը։   


This opportunity has expired. It was originally published here:

http://ysu.am/calendar/hy/1516690269

Similar Opportunities


Disciplines

Anthropology

Armenian Studies

History

Literature

Sociology

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia

Conference Types

Call for Papers