United World Colleges (UWC) Armenia  Follow

UWC բաց դռների օր Երևանում

Publish Date: Oct 09, 2015

UWC Բաց դռների օրը կկազմակերպվի ս.թ. հոկտեմբերի 17-ին, ժամը; 16:00-ին` Երևանում

Միջոցառումը կկայանա Հայաստանի ամերիկյան համալսարանի Ալեքս և Մարի Մանուկյան սրահում (հասցեն՝ Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 40):

Սա բացառիկ հնարավորություն է՝ հանդիպելու UWC Հայաստանի ներկայացուցիչների և UWC Դիլիջանի քոլեջի տնօրենի հետ: Սա նաև հրաշալի հնարավորություն է՝ գտնելու այն հարցերի պատասխանները, որոնք առնչվում են UWC-ում կրթությանն ու ընտրական գործընթացին:

Եթե Դուք 14-16 տարեկան եք և մտադիր եք դիմել UWC ՝ 2016-2018թթ. ուսումնական շրջանի համար, ապա առավել քան ողջունելի է Ձեր մասնակցությունը Բաց դռների օրվան, քանի որ Դուք հնարավորություն կունենաք ստանալու տեղեկատվություն Համաշխարհային միացյալ քոլեջների վերաբերյալ՝ առաջին ձեռքից:

Դիմումների ընդունման գործընթացը 2016 թվականի համար արդեն սկսված է, որի վերջնաժամկետը նոյեմբերի 17-ն է: Բաց մի' թողեք 2016 թվականին UWC համայնքի մաս կազմելու Ձեր հնարավորությունը

Ընդունելության ընթացակարգի մասին առավել մանրամասն տեղեկություններ հնարավոր է ստանալ՝ այցելելով UWC Հայաստանի կայքէջ՝ http://am.uwc.org/:

Եթե ցանկանում եք մասնակցել միջոցառմանը, խնդրում ենք գրացվել այստեղ՝ http://www.etouches.com/uwcopendayyerevan20151017:

Գրանցումը պարտադիր է: Դրանից հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կստանաք գրանցման հաստատումը:

Խնդրում ենք այցելության օրը Ձեզ հետ ունենալ գրանցումը հաստատող հետադարձ նամակի տպագիր տարբերակը:

Կհանդիպենք  հոկտեմբերի 17-ին:

UWC-ին (United World Colleges)՝«Միացյալ Աշխարհի Քոլեջներ»-ը հիմնադրվել է 1962 թ.: Կրթական մեծ փորձի վրա հիմնված UWC ծրագրերի նպատակն է ամբողջ աշխարհից ուսանողների կրթությունը կազմակերպել՝ ոգեշնչելով նրանց ստեղծելու նոր ապագա: UWC դպրոցներում եւ քոլեջներում աշակերտները ոչ միայն սովորում են միջմշակութային միջավայրում եւ բացահայտում աշխարհը, այլ նաեւ իրենց մեջ կերտում են պատասխանատվության եւ փոխադարձ օգնության զգացում: Ներկայումս, UWC համակարգում գործում են աշխարհի տարբեր երկրներում տեղակայված 15 դպրոցներ եւ քոլեջներ: Յուրաքանչյուր տարի, UWC ծրագրերով ուսանում են շուրջ 7500 աշակերտ: Դասավանդումն իրականացվում է անգլերենով IB Diploma (միջազգային բակալավրիատ) ծրագրով, որն ընդունված է աշխարհի առաջատար համալսարանների կողմից: Ներկայում 43 հայ ուսանող սովորում է UWC համակարգի 12 տարբեր քոլեջներում: Նրանցից 21-ը սովորում է հետխորհրդային տարածքում առաջին՝ UWC Դիլիջան քոլեջում:

Մանրամասների համար կարող եք դիմել UWC Հայաստանի Ազգային Կոմիտե

Web: www.am.uwc.org

Email: nc_armenia@uwc.am

Facebook

Vkontakte

Phone: +374 60 699 699

Similar Opportunities


Disciplines

Education

Eligible Countries

International

Host Countries

Armenia

Event Types

Meetings