United Nations Development Programme (UNDP)  Follow

Էկոլոգիական կրթության ծրագրերի մրցույթ 2017 թ., Հայաստան

Publish Date: Oct 20, 2017

Deadline: Oct 31, 2017

Նախագծերի մրցույթի հրավեր

ՄԱԶԾ-ԳԷՀ «Էկոլոգիական կրթության և շահագրգիռ կողմերի իրազեկվածության բարձրացման միջոցով գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում» ծրագիրը հրավիրում է համայնքահեն կազմակերպություններին/ՀԿ-ներին ներկայացնել ծրագրի առաջարկ Էկոլոգիական կրթության մարտահրավերի շրջանակում:

Էկոլոգիական կրթության մարտահրավերի հիմնական նպատակներն են՝ զարգացնել համայնքահեն կազմակերպությունների՝ էկոլոգիական կրթության ծրագրեր իրականացնելու կարողությունները, ինչպես նաև բարձրացնել հանրության և որոշում ընդունողների իրազեկվածությունը բնական պաշարների կառավարման, ներառյալ՝ գլոբալ բնապահպանական խնդիրների և լուծումների վերաբերյալ:

Առաջին փուլում հայտատուները պետք է ներկայացնեն ՄԻԱՅՆ Ծրագրի համառոտ նկարագրությունը ըստ ներկայացված ձևաչափի - https://docs.google.com/document/u/0/d/1ihZtDDzrrlaH4Q9pIwN01y1VdUzVuVwOaAXPxx0xmdY/edit?pli=1#heading=h.s13gemwir72l: Գնահատող հանձնաժողովը կընտրի առավելագույնը 10 առաջարկները, որոնց իրականացման համար կտրամադրվի ֆինանսական աջակցություն:

Դիմելու գործընթացի և ընտրության մանրամասները ներկայացված են ուղեցույցում - https://docs.google.com/document/d/1u8OxGP3t6S86npXRhJRcdCEnVThHOpSW8WUneTv-isY/edit:

Ծրագրի համառոտ նկարագրությունը պետք է ուղարկել armine.poghosyan@undp.org էլփոստի հասցեով մինչև հոկտեմբերի 31-ը, 2017թ.՝ ժամը 18:00-ն (Հայաստանի ժամանակով):

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Արմինե Պողոսյանին` armine.poghosyan@undp.org էլ. փոստով կամ զանգահարելով (060) 53 00 00 (Ներքին՝ 179) հեռախոսահամարով:

ՄԱԶԾ-ԳԷՀ «Էկոլոգիական կրթության և շահագրգիռ կողմերի իրազեկվածության բարձրացման միջոցով գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում» ծրագիր

Similar Opportunities


Disciplines

Education

Environmental Studies

Opportunity Types

Competition

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia

Event Types

Contest