International School of Economics at Tbilisi State University (ISET)  Follow

Տնտեսագիտության մագիստրոսական ծրագիր կրթաթոշակի հնարավորությամբ Թբիլիսիի տնտեսագիտության միջազգային դպրոցում

Publish Date: Apr 08, 2016

Deadline: May 05, 2016

Թբիլիսիի Տնտեսագիտության Միջազգային Դպրոցի Տնտեսագիտության Մագիստրոսի աստիճան

Թբիլիսիի Պետական Համալսարանին կից Տնտեսագիտության Միջազգային Դպրոցն ընդունում է առցանց հայտեր՝ Տնտեսագիտության իր հեղինակավոր Մագիստրոսական ծրագրով սովորելու նպատակով: Հայ դիմորդներին առաջարկվում է.

  • Կրթաթոշակ, որն ամբողջովին կամ մասնակիորեն կծածկի  ուսման ծախսերը
  • Բնակության կրթաթոշակ
  • Թբիլիսի քաղաքում անվճար բնակարանի տրամադրում ուսումնառության ողջ ընթացքում
  • Պրակտիկայի և/կամ կիսամյակի անցկացում Եվրոպայում
  • Ամառային պրակտիկա/աշխատանքի տեղավորում Հայաստանում
  • Ընդգրկում ԱՄՆ-ի եւ Արեւմտյան Եվրոպայի լավագույն ասպիրանտական ծրագրերում

Մագիստրոսական ծրագրում ընդգրկված բոլոր հայ ուսանողները կունենան հնարավորություն անվճար հիմունքներով սովորելու ISET-ի ամառային մաթեմատիկական ճամբարի (3 շաբաթ 2016թ. օգոստոս ամսին) և առաջին կիսամյակի ընթացքում (8 շաբաթ՝ 2016թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին): Բարձր առաջադիմությամբ բոլոր հայ ուսանողները կարող են թե՛ օգտվել կրթաթոշակներից՝ ըստ ցուցաբերած արդյունքների, և թե՛ սուբսիդավորված ուսանողական վարկերից:

2016թ. աշնանը մեկնարկող ուս. տարվա ընդունելության դիմումներն ընդունվում են առցանց մինչև 2016թ. մայիսի 5-ը: Անգլերեն և մաթեմատիկա առարկաների ընդունելության քննություններն անցկացվելու են Երևանում՝ 2016թ. մայիս ամսվա սկզբին:

ISET-ի ուսումնական ծրագիրն արտացոլում է ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի լավագույն ծրագրերը և ամբողջությամբ դասավանդվում է անգլերեն լեզվով՝ միջազգային մասնագետների կողմից: 2016թ.-ին ISET ընդունված ուսանողները կարող են ընտրել հետևյալ մասնագիտացումները՝ Էներգիա և Շրջակա Միջավայր, Սոցիալական Քաղաքականություն, Գյուղատնտեսական Տնտեսագիտություն, Մակրոտնտեսական Քաղաքականություն և Մասնավոր Հատվածի Զարգացում: Ուսանողներին հնարավորություն կտրվի նախագծել անհատական ուսումնական ծրագիր՝ հանրային քաղաքականության, բանկային գործի և Ֆինանսական վերլուծության ոլորտներում մասնագիտական կարիերա սկսելու նպատակով:

Մեծապես կարևորվում է նաև հայ ուսանողներին ցուցաբերված օգնությունը ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի լավագույն ասպիրանտական ծրագրերում ընդգրկվելու հարցում: Մինչ օրս ISET–ի շրջանավարտների 30%-ն ընդգրկված է ասպիրանտական ծրագրերում, և բոլորը ստանում են ամբողջական կրթաթոշակ: ISET-ի շրջանավարտներն այժմ սովորում են այնպիսի համալսարաններում, ինչպիսիք են՝ Stanford-ի, Chicago-ի, New Work-ի, McGill, Warwick-ի, Leicester-ի, Toulouse-ի, ինչպես նաև Pennsylvania-ի Համալսարանները:

ISET-ի մասին. ISET-ը հիմնադրվել է 2006թ. և այժմ հովանավորվում է նշանավոր միջազգային դոնորների կոնսորցիումի կողմից, ներառյալ՝ BP, CERGE-EI Հիմնադրամը, Վրաստանի Հանրապետության Կառավարությունը, Նորվեգիայի Արտաքին Գործերի Նախարարությունը, Բաց Հասարակություն Հիմնադրամը, Շվեդիայի Միջազգային Համագործակցության Գործակալությունը, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը, ինչպես նաև Համաշխարհային Բանկը: Հարավային Կովկասում այն միակ հաստատությունն է, որն առաջարկում է միջազգային չափանիշերին համապատասխանող Տնտեսագիտության Մագիստրոսական ծրագիր:  ISET-ի 247 շրջանավարտների 99%-ն այժմ աշխատում կամ սովորում է արտասահմանում: ISET-ի շրջանավարտները Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների Կենտրոնական Բանկերում և նախարարություններում զբաղեցնում են առաջատար պաշտոններ վերլուծության ոլորտում և սովորում ասպիրանտուրայում:

Դիմումների և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել հետևյալ կայքը՝  www.iset.ge

Կոնտակտային անձ՝

Մայա Սուրգուլաձե

admissions@iset.ge

Tel: +995 (322) 507 177 ներքին՝ 104

Similar Opportunities


Disciplines

Economics

Opportunity Types

Scholarships

Host Countries

Georgia