ՏՏ բաժնի ղեկավար - թափուր աշխատատեղ Հայ-Ռուսական համալսարանում

Russian - Armenian University


Deadline:

September 15, 2016

Disciplines:


Opportunity Cover Image - ՏՏ բաժնի ղեկավար - թափուր աշխատատեղ Հայ-Ռուսական համալսարանում

Թափուր տեղի անվանում:  Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ղեկավար

Կազմակերպություն: Հայ-Ռուսական համալսարան; Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին

Հայ-Ռուսական համալսարանն աշխատանքի է հրավիրում IT-մասնագետների՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ղեկավարի պաշտոնին հավակնելու համար:

Հիմնական պահանջները՝

  1. Դիպլոմավորված մասնագետ IT-ոլորտում:
  2. Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ:
  3. Տարիքը՝ մինչև 45 տարեկան:
  4. Մասնագիտական անգլերեն լեզվի իմացություն:

Հիմնական աշխատանքային պարտականությունները՝

  1. Տեղեկատվական ռազմավարության մշակում համալսարանի գործունեության բոլոր ոլորտներում՝ ՀՌՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումների հետ սերտ հարաբերակցությամբ (ինստիտուտների, ամբիոնների, բաժինների եւ այլն):
  2. Համալսարանի գործունեության բոլոր ոլորտներում տեղեկատվական ռազմավարությունն ապահովելու համար հատուկ միջոցառումների մշակում, պլանավորում եւ իրականացում:
  3. Համալսարանի տեղեկատվական ցանցի տեխնիկական և ծրագրային միջոցների ապահովում:
  4. Ցանցի օգտատերերի պաշտոնական տեղեկատվության գաղտնիության եւ վերջինիս կրկնօրինակման ապահովում:
  5. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և մասնագետների որակավորման գործընթացի կազմակերպման ապահովում՝ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաները դասավանդման, կառավարման եւ այլ գործունեության մեջ (օրինակ, վերապատրաստման դասընթացներ Moodle համակարգում, ինչը հատկապես արդիական է մեր օրերում):
  6. Կրթական ծրագրային միջոցների շուկայի և կրթական գործընթացում նոր տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ուսումնասիրություն:  
  7. Այլ ուսումնական հաստատությունների տեղեկատվական փորձի ուսումնասիրություն եւ ընդհանրացում, համալսարանի գործունեության մեջ նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրում:
  8. Հեռահար ուսուցման համակարգի ներդրում, ուսումնական գործընթացի էլեկտրոնացում, ցանցային օգտատերերի համար ՀՌՀ կրթական ռեսուրսների հասանելիության ապահովում:
  9. Նոր էլեկտրոնային կրթական պրոդուկտի ստեղծում եւ ներդրում:

Դիմելու համար խնդրում ենք սեղմել APPLY ONLINE կոճակը և ուղարկել ինքնակենսագրությունը։



Host Country
Job Type
Publish Date
September 02, 2016




0 Comments