«ՌեԱնիմանիա»-ի կրթաթոշակներ Անգուլեմի անիմացիոն դպրոցի դասընթացի համար

Publish Date: Oct 09, 2015

Deadline: Oct 25, 2015

«ՌեԱնիմանիա»-ի կրթաթոշակներ

«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը ուրախ է հայտարարելու, որ «ՔԱՍՍարտ փրոդաքշնի» և Անգուլեմի (Ֆրանսիա) անիմացիոն դպրոցի (EMCA – École des Métiers du Cinéma d’Animation) հետ համագործակցության արդյունքում այս տարի 2 կրթաթոշակ է սահմանել երիտասարդ անիմատորների վերապատրաստման համար։

Կրթաթոշակ #1

Կրթաթոշակը հնարավորություն է տալիս 2016թ. հունվարին 1 ամսով վերապատրաստման դասընթացի մեկնել Անգուլեմի անիմացիոն դպրոց։ Դասընթացի շրջանակում կուսուցանվի ավանդական 2D անիմացիա, CG 2D, 3D, stop motion, cut animation և այլ անիմացիոն հմտություններ։ Հայաստանյան մասնակիցը կմիանա մի խումբ երիտասարդ անիմատորների, որպեսզի 1 րոպե տևողությամբ անիմացիոն ֆիլմ ստեղծի. դասընթացը վարող մասնագետների վերահսկողությամբ որևէ թիմի միանալու կամ ինքնուրույն աշխատելու ընտրությունը մնում է երիտասարդի հայեցողությանը։

Կրթաթոշակ #2

Կրթաթոշակը հնարավորություն է տալիս 2016թ. մայիս-հունիսին 1,5 ամսով վերապատրաստման դասընթացի մեկնել Անգուլեմի անիմացիոն դպրոց։ Դասընթացի շրջանակում կուսուցանվի ավանդական 2D անիմացիա։

«ՌեԱնիմանիա» երիտասարդ անիմատորների վերապատրաստման դասընթացի կրթաթոշակին կարող են դիմել 18-26 տարեկան բոլոր ցանկացողները՝ լրացնելով դիմում-հայտը

Կրթաթոշակին կարող են դիմել և ուսման մեկնել բացառապես ՀՀ քաղաքացիներ և միայն «ՌեԱնիմանիա» փառատոնի միջոցով ու երաշխավորությամբ։ Ընտրված մասնակիցներից պահանջվում է իրենց հետ ունենալ անձնական համակարգիչ, դասընթացի համար անհրաժեշտ մնացած բոլոր պարագաները կտրամադրի Անգուլեմի անիմացիոն դպրոցը։ Բացի այդ, մասնակիցները պարտավորվում են հոգալ միայն իրենց մուտքի արտոնագրի և կեցության ծախսը։

Դիմումները կընդունվեն հոկտեմբերի 9-ից 25-ը ներառյալ։ «ՌեԱնիմանիա» փառատոնի ընթացքում կրթաթոշակներին դիմած և ընտրված երիտասարդները կհանդիպեն ընտրող ժյուրիի անդամների հետ։ Նրանք պարտավոր են ներկա գտնվել փառատոնի փակման արարողությանը, որի ժամանակ էլ կհայտարարվեն կրթաթոշակին արժանացած երիտասարդ անիմատորների անունները։

«ՌեԱնիմանիա» անիմացիոն կրթաթոշակի համար մրցույթն անցկացվելու է ամեն տարի։ Կրթաթոշակին աջակցում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։


This opportunity has expired. It was originally published here:

http://www.reanimania.com/reanimania-animation-scholarship/

Similar Opportunities


Disciplines

Films

Study Levels

Non Degree

Opportunity Types

Scholarships

Eligible Countries

Artsakh (Nagorno-Karabakh)

Host Countries

France