Re.Action երիտասարդական ծրագիր 2017, EcoLab հիմնադրամ, Երևան

Publish Date: May 03, 2017

Deadline: May 20, 2017

ԷկոԼաբ հիմնադրամի կողմից իրականացվող Re.Action ծրագրի մասնակցության հայտերն արդեն ընդունվում են:

Դիմելու վերջնաժամկետ` 20.05.2017:

ԷկոԼաբ հիմնադրամի Re.Action ծրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդներին ձեռք բերել ծրագրեր իրականացնելու հմտություններ, կյանքի կոչել իրենց մտքերը և իրենց ներդրումն ունենալ սեփական համայնքների զարգացման գործում:

Մասնակցելով ԷկոԼաբին դուք կծանոթանաք հետևյալ թեմաներին`

  • Կենսակայուն զարգացում,
  • Կոնֆլիկտ,
  • Մեդիա և քննադատական մտածողություն,
  • Ոչ բռնի քաղաքացիական դիմադրություն։

Ծրագրին կարող են դիմել, այն երիտասարդները, ովքեր`

  • 18-ից 25 տարեկան են,
  • բնակվում են Հայաստանի մարզերում,
  • հետաքրքրված են ծրագրի թեմաներով,
  • պատրաստակամ են կամավորական հիմունքներով իրականացնել ծրագրեր իրենց համայնքներում։

ԷկոԼաբը հնարավորություն է տալիս մասնակցելու կարողությունների զարգացման 3 դասընթացների, որոնք իրականացվելու են երկու փուլով։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ծրագրին դիմելիս անհրաժեշտ է նշել, թե որ փուլին եք ցանկանում մասնակցել։ Ընտրելով փուլերից որևէ մեկը՝ դուք պարտավորվում եք մասնակցել Ձեր ընտրած փուլի բոլոր երեք դասընթացներին։

Դասընթացները իրականացվելու են հետևյալ ժամանակացույցով՝

Փուլ առաջին

  • Ամառային դպրոց՝ հուլիսի 5-11, 2017
  • Ծրագրային հանդիպում՝ օգոստոսի 4-9, 2017
  • Անդրադարձ ֆորում՝ դեկտեմբերի 4-8, 2017

Փուլ երկրորդ

  • Ամառային դպրոց՝ հուլիսի 11-17,2017
  • Ծրագրային հանդիպում՝ օգոստոսի 12-17, 2017
  • Անդրադարձ ֆորում՝դեկտեմբերի 4-8, 2017

Սեմինարներին մասնակցելով Դուք կստանաք գիտելիքներ կենսակայուն զարգացման, կոնֆլիկտի, մեդիայի և քննադատական մտածելակերպի և ոչ բռնի քաղաքացիական դիմադրության մասին, կզարգացնեք ժամանակի և ծրագրի կառավարման հմտությունները և, դառնալով ԷկոԼաբ հիմնադրամի շրջանավարտների ցանցի անդամներ, կկարողանաք մասնակցել տարբեր տեղական և միջազգային ծրագրերի:

Սեմինարների ընթացքում կացության և սննդի ծախսերը հոգում է ծրագիրը: Սեփական բնակավայրից սեմինարի վայր հասնելու ճանապարհածախսերը փոխհատուցվում են դասընթացների ժամանակ: 

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է մայիսի 20-ը: Ծրագրին կարող եք դիմել, լրացնելով առցանց ծրագրային հայտադիմումը հետևյալ հղումով`https://ecolab-program.typeform.com/to/ZcB621

Խնդրում ենք հաշվի առնել, որ ԷկոԼաբ թիմից նամակ կստանան միայն ընտրված մասնակիցները, քանի որ բազմաթիվ հայտադիմումներ ստանալու պատճառով մենք հնարավորություն չենք ունենա անհատապես պատասխանել բոլոր չընտրված մասնակիցներին։ Ընտրված մասնակիցների հետ կապ կհաստատվի մինչև հունիսի 5-ը։

Լրացուցիչ հարցերը կարող եք ուղղել ծրագրի համակարգման թիմին հետևյալ էլ.փոստի հասցեով՝ mkrtchyan@ecolab-program.net:

Similar Opportunities


Disciplines

Conflict Studies

Development Studies

Media

Opportunity Types

Financial aid

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia

Event Types

Trainings