«R ծրագրային փաթեթի կիրառմամբ վիճակագրական վերլուծության ակնարկ» թեմայով դասընթաց
Օր և ժամ` 3, 4-ը մարտ, 2016թ., ժամը 14:00-18:00
Վայր՝ ՀՌԿԿ-Հայաստան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ
Լեզու՝ հայերեն
Դասընթացի նկարագրությունը
Դասընթացի նպատակը վիճակագրական վերլուծություն իրականացնող հետազոտողներին R վիճակագրական փաթեթի հնարավորություններին ծանոթացնելն է:
Դասընթացի ավարտին մասնակիցները կտիրապետեն R վիճակագրական փաթեթով աշխատելու հիմունքներին, համակարգում պարզագույն վիճակագրական հաշվարկներ կատարելու ֆունկցիաներին և կկարողանան կառուցել ռեգրեսիոն մոդելներ:
Ուսուցման ընթացքում կօգտագործվեն R համակարգի փաթեթներին կցված տվյալների օրինակներ:
Դասընթացավարի մասին
Հաբեթ Մադոյանը տնտեսագիտության թեկնածու է (ԵՊՀ, 2007), դասավանդում է Կիրառական վիճակագրություն Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ), աշխատել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնում: Նա նաև վիճակագրական հետազոտություններով զբաղվող «Դեյթամոտուս» ընկերության համահիմնադիրն ու տնօրենն է: 2012թ. Միսսուրի-Կոլումբիա համալսարանից ստացել է Բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան:
Գրանցման համար լրացրե՛ք դիմումի ձևը: Միայն ընտրված դիմորդները կտեղեկացվեն լրացուցիչ:
Դիմումների վերջնաժամկետը՝ 22-ը փետրվար, 2016թ., ժամը 10:00:
0 Comments