PFP-ն երիտասարդ մասնագետների համար ԱՄՆ-ում ինտենսիվ մասնագիտական վերապատրաստում անցնելու հնարավորություն է
PFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ՝
- ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական գործընթացներին
- կարևորելու քաղաքացիական հասարակության դերը և ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին
- ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի և Հայաստանի հաստատությունների միջև
- միասնական ուղիներ փնտրելու և գործնական լուծումներ մշակելու ընդհանուր մասնագիտական խնդիրները հաղթահարելու համար:
PFP ծրագիրը տրամադրում է՝
- հնարավորություն 4-5 շաբաթ աշխատելու ԱՄՆ պետական օրենսդրական մարմիններում, ԱՄՆ-ի Կոնգրեսում, քաղաքապետարաններում կամ ՀԿ-ներում
- կրթաթոշակ, ճանապարհածախս, առողջության ապահովագրում և վիզայի վճար
- հնարավորություն ապրելու ամերիկացի հյուրընկալող ընտանիքում
- հնարավորություն դառնալու մասնագետների հեղինակավոր ցանցի մասը և օգտվելու այդ միջազգային ցանցի ռեսուրսներից:
Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է՝
- լինեն 25-ից 35 տարեկան
- լինեն ՀՀ քաղաքացի և բնակիչ
- ունենան առնվազն բակալավրի կամ ավելի բարձր աստիճան
- տիրապետեն անգլերենին: PFP մրցույթի առաջին փուլն անցնողները պետք է ներկայացնեն TOEFL (paper based) 500 միավորից բարձր կամ IBT TOEFL 60 միավորից բարձր թեստի կամ դրանց համարժեք անգլերենի այլ թեստերի (օրինակ` IELTS թեստի 6 միավոր) արդյունքները
- ունենան առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ և դիմելու պահին աշխատեն
- ունենան համապատասխան փորձ և մտադրություն աշխատանքը շարունակելու իրենց երկրի պետական և հասարակական սեկտորում
- ցուցաբերեն առաջնորդելու և համագործակցելու հմտություններ:
Մասնակիցները կարող են աշխատել հետևյալ մասնագիտական ոլորտներում
- Պետական մարմիններում – այդ թվում տեղական և մարզային կառավարություններում, հաստատություններում, որոնք ներգրավված են սոցիալական և տնտեսական քաղաքականության, կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության և օրենսդրության մշակման և/կամ իրականացման, ինչպես նաև որոշումների կայացման մեջ քաղաքացիների դերը մեծացնելու գործընթացներում:
- Բիզնես ոլորտում - մասնագետներ, ովքեր ընդրգկված են կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն ակտիվացնելու գործում:
- Սոցիալական նորարարության և սոցիալական ձեռներեցությամբ զբաղվող կազմակերպություններում:
- ՀԿ-ներում – որոնք ներգրավված են հանրային քաղաքականությունը, օրենսդրությունը ձևավորելու և բնակչության մասնակցությունը խթանելու գործում:
Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է մինչև 2016թ. ապրիլի 15-ը ներկայացնեն
Օրենսդրական ոլորտի մասնագետների PFP ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժինը: Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության Ամերիկյան խորհուրդներ կազմակերպությունը:
Ծրագրի մանրամասների համար դիմեք Ամերիկյան խորհուրդների գրասենյակ
56 00 45, 54 40 12
http://americancouncils.am