Նորարար տեխնոլոգիական գաղափարների մրցույթ առողջապահության թեմայով 2016, Կոլբա լաբ

Publish Date: May 25, 2016

Deadline: Jun 15, 2016

Event Dates: from Jul 08, 2016 12:00 to Jul 10, 2016 12:00

Կոլբա լաբը հայատարարել է նորարար տեխնոլոգիական գաղափարների մրցույթ առողջապահության թեմայով: Լավագույն հինգ գաղափարների հեղինակները կհրավիրվեն սոցիալական նորարարության ճամբարին (հուլիսի 8-10, 2016), որի արդյունքում ընտրված երկու հաղթող գաղափարների հեղինակները կստանան ֆինանսական աջակցություն՝ ծրագրերը իրականացնելու համար:

Ինչպե՞ս է հնարավոր առողջապահական ծառայությունները դարձնել մարդակենտրոն, ինչպես է կարելի հիվանդների ու բժիշկների միջև անխափան կապ ապահովել, և բավարարել ոլորտում գոյություն ունեցող/առկա կարիքներն առաջարկվող ծառայություններով: Արդյո՞ք հնարավոր է տեխնոլոգիական լուծում մշակել, օգտագործելով տվյալների մեծ բազաների (Big Data) կամ Իրերի ներցանցի (Internet of Things)գաղափարների կողմից առաջարկվող հնարավորությունները:

Ի՞նչ արդյունքների կարելի է հասնել, եթե սոց. ցանցերը ծառայեցնել սոցիալական խնդիրների լուծումների մշակմանը, գիտելիքների  փոխանակման ու հաղորդակցության արդյունավետ կազմակերպմանը:

Ձեր նորարար գաղափարները կարող եք ներկայացնել այստեղ մինչև հունիսի 15-ը:  Եթե չունեք նորարար գաղափար, բայց պատրաստ եք ձեր մասնագիտական օգնությունը առաջարկել ճամբարի ընթացքում, կարող եք մասնակցության հայտը գրանցել այստեղ:

Կոլբա Լաբի թիմը պլանավորել է մի շարք հանդիպումներ Հայաստանի քաղաքներում՝ ավելի մանրամասն պատմելու մրցույթի պայմանների մասին՝ թե ինչպիսի գաղափարներ ենք ակնկալում ստանալ, խոսելու ընտրության չափանիշների մասին և պատասխանելու ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին:

Հաստատված կայանալիք հանդիպումների ամսաթվերը հրապարակված են Կոլբա լաբի կայքում:

Հարցերի դեպքում գրեք/զանգեք:

Կսպասենք ձեր գաղափարներին,

Կոլբա լաբի թիմ

www.kolba.am

@kolbalab

060 530000 (*224)

a.jpg-89ef6

Similar Opportunities


Disciplines

Health

Public Health

Opportunity Types

Competition

Prize

Host Countries

Armenia