Մագիստրատուրայի ընդունելություն ՀՀ պետական կառավարման ակադեմիայում

Publish Date: May 17, 2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2015 -2016 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Ընդունելությունը իրականացվում է հետևյալ մասնագիտություններով և տարեկան վարձավճարով`

  1. Հանրային կառավարում (600 000 ՀՀ դրամ)
  2. Իրավագիտություն (600 000 ՀՀ դրամ)
  3. Կառավարում (մասնագիտացումը` Էլեկտրոնային հանրային կառավարում` 600 000 ՀՀ դրամ և 1440 եվրո Վիլնյուսի Միկոլաս Ռոմերիս համալսարանում (ՄՌՀ) մեկ կիսամյակ ուսանելու համար)
  4. Կառավարում (մասնագիտացումը` Հանրային ֆինանսների կառավարում` 500 000 ՀՀ դրամ)
  5. Քաղաքագիտություն (մասնագիտացումը` Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն` 400 000 ՀՀ դրամ)
  6. Հոգեբանություն (մասնագիտացումը` Կառավարման հոգեբանություն` 400 000 ՀՀ դրամ):

Պետական կառավարման ակադեմիայում (այսուհետ՝ Ակադեմիա) առկա ուսուցմամբ ընդունվածները մագիստրոսի կրթական ծրագրով կրթություն կարող են ստանալ անվճար, բացի Կառավարում (մասնագիտացումը` Էլեկտրոնային հանրային կառավարում) մասնագիտությունից, կամ վճարովի հիմունքներով:

Ընդունելությունն անցկացվում է 2 փուլով`

1-ին փուլում մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են 2015 թվականի մայիսի 14-ից հունիսի 5-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ` ժամը 900-1800:

1-ին փուլում մագիստրատուրայի ընդունելության քննություններն անցկացվում են 2015 թվականի հունիսի 9-ից մինչև 13-ը ներառյալ, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով` 9 տեղի համար:

Դիմորդը 1-ին փուլի գումարային գնահատականը կարող է տեղափոխել 2-րդ փուլ մինչև տվյալ ուսումնական տարվա 2-րդ փուլի մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերի ընդունման ավարտը:

2-րդ փուլում մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են 2015 թվականի հունիսի 8-ից մինչև հուլիսի 17-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ` ժամը 900-1800:

2-րդ փուլում մագիստրատուրայի ընդունելության քննություններն անցկացվում են 2015 թվականի հուլիսի 20-ից 30-ը, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհա­տուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով` առանց պարտադիր զինվորա­կան ծառայության զորակոչից տարկետման իրավունքի` 29 տեղի, ինչպես նաև վճարովի տեղերի համար:

Ընդունելության քննություններ

Applicant-table

 

* Այն դիմորդները, ովքեր ունեն օտար լեզվի իմացությունը ստուգող միջազգային թեստի (անգլերեն՝ TOEFL, IELTS, գերմաներեն՝ onDaf, TestDaf, ֆրանսերեն՝ TCF, TEF, DELF, DALF) համապատասխան վկայական, ազատվում են օտար լեզվի քննությունից:

Ակադեմիայի շրջանավարտներին տրվում է հանրային կառավարման, կառավարման (մասնագիտացումը` Հանրային ֆինանսների կառավարում), իրավագիտության, քաղաքագիտության (մասնագիտացումը` Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն), հոգեբանության (մասնագիտացումը` Կառավարման հոգեբանություն) մագիստրոսի որակավորման աստիճան:
Կառավարում (մասնագիտացումը` Էլեկտրոնային հանրային կառավարում) մասնագիտությամբ շրջանա-վարտներին կշնորհվի կրկնակի դիպլոմ` եվրոպական նմուշի` ՄՌՀ-ի կողմից, և հայկական նմուշի` Ակադեմիայի կողմից, և կտրվի կառավարման (մասնագիտացումը` Էլեկտրոնային հանրային կառավարում) մագիստրոսի որակավորման աստիճան:

Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել`

  • Հանրային կառավարում մասնագիտությամբ` պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված՝ կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս):
  • Կառավարում (մասնագիտացումը` Էլեկտրոնային հանրային կառավարում) մասնագի­տությամբ`պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված՝ կրթական ծրագրեր իրակա­նացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավագիտության, քաղաքա­գիտության, տնտեսագիտության, մենեջմենթի և բիզնեսի կառավարման, հանրային կառավարման, սոցիո­լոգիայի, հաղորդակցության ու տեղեկատվության, ինֆորմատիկայի, տեղեկատվական ճարտարագի­տության և էլեկտրոնային ճարտարագիտության մասնագիտություններով շրջանավարտները (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս):
  • Կառավարում (մասնագիտացումը` Հանրային ֆինանսների կառավարում) մասնագիտությամբ` պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված՝ կրթական ծրագրեր իրականացնող ոչ պե­տական բարձրագույն ուսումնական հաստատությունների տնտեսագիտության և կառավարման, իրավա­գիտության, ճարտարագիտության, ինչպես նաև ֆիզիկամաթեմատիկական և բնական գիտությունների մասնագիտություններով շրջանավարտները (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս):
  • Իրավագիտություն մասնագիտությամբ` պետական և ըստ մասնագիտությունների հավատար­մագրված՝ կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություն­ների իրավագիտության, միջազգային հարաբերությունների մասնագիտություններով, ինչպես նաև «Հանրային կառավարում» ու «Կառավարում» որակավորում ունեցող շրջանավարտները (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս):
  • Քաղաքագիտություն (մասնագիտացումը` Քաղաքական կառավարում և քաղաքական վերլու­ծություն) մասնագիտությամբ` պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված՝ կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտ­ները (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս):
  • Հոգեբանություն (մասնագիտացումը` Կառավարման հոգեբանություն) մասնագիտությամբ` պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված՝ կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները (բակալավր, դիպլոմա­վորված մասնագետ, մագիստրոս):

Ընդունելության համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  1. դիմում՝ Կառավարման ակադեմիայի ռեկտորի անունով,
  2. բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  3. ինքնակենսագրություն,
  4. 6 լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
  5. հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում),
  6. անձը հաստատող փաստաթղթի (ՀՀ քաղաքացիների համար անձնագրի, լիազոր մարմնի կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի կամ այլնի) պատճենը,
  7. արական սեռի անձանց համար՝ նաև զինգրքույկի կամ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  8. ընդունելության ծառայությունների համար սահմանված գումարի վճարի անդորրագիրը (ընդունելության գործընթացի կազմակերպման համար դիմորդները վճարում են 5000 դրամ, որը, անկախ քննությունների արդյունքից, չի վերադարձվում),
  9. ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները` տվյալ արտոնություն­ներից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր:

Դիմորդը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձը հաստատող փաստաթղթով: Սույն կետում նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ (պատճենները համեմատվում են բնօրինակների հետ և ընդունվում, իսկ բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն):
Փաստաթղթերը հանձնելիս դիմորդը լրացնում է հոգեբանական թեստ, որի համար պահանջվում է 45-60 րոպե ժամանակ: Թեստի հիման վրա կազմված հոգեբանական դիմանկարը հիմք է ընդունելության երկրորդ փուլում իրականացվող հարցազրույցի համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ընդունող հանձնաժողով
(Հասցեն` Երևան-0028, Կիևյան 8, հեռախոս` 22-89-34)

Further Official Information

Link to Original

Similar Opportunities


Study Levels

MA

Opportunity Types

Scholarships

Eligible Countries

Artsakh (Nagorno-Karabakh)

Host Countries

Armenia