Հունիս ամսին «Կոլլաժ» հրատարակչությունը լույս ընծայեց Էդ․ Մելքոնյանի «Հայ գաղթականություն․ տերմինների պատմությունից» գիրքը։ Պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Էդ․Մելքոնյանի հեղինակած գիտական մենագրությունները և հոդվածները նվիրված են պատմության մեթոդաբանության, մշակութաբանության, իսկ վերջին տարիներին՝ Սփյուռքի պատմության տարբեր հարցերի ուսումնասիրմանը։ Դրանցից առավել հայտնի են «Культура жизнеобеспечения и этнос (1983, համահեղինակ), «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության պատմություն» (2005, ռուսերեն հրատարակությունը՝ «Армянский Всеобщий Благотворительный Союз: неоконченная история», 2010), «Армянская диаспора: очерки социокультурной типологии» («Հայկական սփյուռք․սոցիալ-մշակութային տիպաբանման ակնարկներ», 2009, Վ․ Դյատլովի համահեղինակությամբ) աշխատությունները։
Էդ․Մելքոնյանի «Հայ գաղթականություն․ տերմինների պատմությունից» գիրքը կարելի է ձեռք բերել «Նոյան տապան» և «Բյուրոկրատ» գրախանութներում։
0 Comments