Oxfam in Armenia  Follow

Լրագրողական մրցույթ - Պարենային անվտանգության և սնուցման մարտահրավերները Հայաստանում

Publish Date: Oct 07, 2016

Deadline: Oct 30, 2016


«Պարենային անվտանգության և սնուցման մարտահրավերները Հայաստանում» լրագրողական մրցույթ

Օքսֆամի հայաստանյան գրասենյակը հայտարարում է մրցույթ լրագրողների համար պարենային անվտանգության քաղաքականության հաջողությունների ու մարտահրավերների վերաբերյալ լավագույն աշխատանքների վերհանման նպատակով: Մրցույթի նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը ավելի շատ տեղեկություններ տարածելու և որոշում կայացնող հաստատությունների հաշվետվողականւթյան մեծացման միջոցով` պարենային անվտանգության ոլորտում հետևողական քաղաքականության մշակման համար:
Տպագիր, առցանց և հեռարձակվող բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մրցույթին:

Չափանիշները

Մրցույթի չափանիշները սահմանվել են Օքսֆամի հայաստանյան գրասենյակի կողմից: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել լրագրողական աշխատանք, որ վերաբերում է հետևյալ թեմաներից որևէ մեկին կամ մի քանիսին.

  • Հայաստանում մանր ֆերմերային տնտեսությունների մարտահրավերները և խոչընդոտների հաղթահարման հեռանկարները` պարենային անվտանգության քաղաքականության շրջանակներում,
  • Աջակցություն տեղական արտադրանքի աճին կամ արտահանում. Ազատ շուկայի սկզբունքների բացասական ազդեցությունը,
  • Կողմնորոշում արտահանման ուղղությամբ` ի հակադրություն տեղական շուկայի բազմազանեցմանը,
  • Սնուցման ներկա վիճակը Հայաստանում. առողջ սնուցման մարտահրավերները` տեղեկատվության պակաս, թե անբավարար սնունդ,
  • Ո՞վ է տուժում Հայաստանում պարենային անապահովությունից: Պարենային անվտանգության վերլուծություն խոցելի խմբերի, բարձր լեռնային կամ դժվար մատչելի շրջանների առումով,
  • Տեղական արտադրությունը գենդերային առումով. կանանց ներգրավվածությունը գյուղատնտեսության ոլորտում որոշումների կայացման գործընթացին, ներկա վիճակն ու մարտահրավերները,
  • Պարենային անվտանգության քաղաքականության մշակում. ունի՞ արդյոք Հայաստանը ռազմավարական տեսլական պարենային անվտանգության առումով. որո՞նք են դրանց վտանգները:

Թեմաները նշված ցանկով չեն սահմանափակվում: Լրացուցիչ թեմաների համար աղբյուր կարող են ծառայել Օքսֆամի կողմից վերջերս իրականացված մի քանի ուսումնասիրություններ.

  • Ելակետային հետազոտություն. պարենային անվտանգությունը Հարավային Կովկասում,
  • ՀՀ բնակչության սնուցման վիճակի վերաբերյալ հետազոտություն,
  • Մանր ֆերմերների և վերամշակողների միջև համագործակցության փոխշահավետ մոդելներ,
  • Պարենային անվտանգության գենդերային տեսանկյունը:  

Ավելի մանրամասն տեղեկությունների համար այցելե’ք www.foodsecuritysc.com

Մրցույթի դրույթներն ու պայմանները

  1. Մրցույթը բաց է բոլոր այն լրագրողների համար, ովքեր հրապարակել/հեռարձակել են իրենց նյութը 2016թ. օգոստոսի 1-ից հոկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում:
  2. Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2016թ. նոյեմբերի 10-ն է:
  3. Թիմային հայտերը կընդունվեն` հայտում բոլոր մասնակիցներին նշելու դեպքում:
  4. Օքսֆամի հայաստանյան գրասենյակն իրեն իրավունք է վերապահում վերաարտադրելու ներկայացված նյութերը մասնակիորեն կամ ամբողջությամբ:
  5. Մրցույթին կարող են մասնակցել 18 տարեկան և բարձր Հայաստանի քաղաքացիները:
  6. Հայտ ներկայացնելով` մասնակիցը հաստատում է, որ կարդացել և համաձայնել է մրցույթի կանոններին, պայմաններին ու ընթացակարգին:
  7. Ժյուրիի անդամների մասին տեղեկատվությունը կհանրայնացվի միայն մրցույթի հաղթողներին հայտարարելուց հետո` մրցույթի թափանցիկության  սկզբունքների համաձայն:
  8. Հաղթողների մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2016թ. նոյեմբերին:
  9. Հայտերը կարող են ներկայացվել հետևյալ անվանակարգերում.
  • Լավագույն հրապարակում տպագիր մամուլում,
  • Լավագույն հրապարակում առցանց լրատվամիջոցներում,
  • Լավագույն վերլուծական ձայնա կամ տեսա-ձայնային նյութ:

    Յուրաքանչյուր անվանակարգում հաղթող կճանաչվի մեկ աշխատանք` 350 եվրոյին համարժեք դրամային մրցանակով:

Հայտերը ներկայացնելու դրույթներն ու պայմանները.

Հայտերը պետք է բավարարեն հետևյալ պայմաններին.

ա. Տպագիր կամ առցանց հրապարակումների դեպքում`

  • Նշել լրատվամիջոցի անունը, որտեղ առաջին անգամ հրապարակվել է նյութը,
  • Ներկայացված նյութի հետ ուղարկել նաև փաստաթղթային տարբերակ կամ կայքի հղումը:

բ.   Տեսա/ձայնային նյութերի դեպքում`

  • Հայտերը ներկայացնել նյութի բնօրինակ լեզվով,
  • Նշել առաջին անգամ հեռարձակման ամսաթիվն ու աղբյուրի տվյալները:

Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային փոստով`aghavni.h@actionprgroup.com հասցեին` նամակի վերնագրում նշելով «Պարենային անվտանգության և սնուցման մարտահրավերները Հայաստանում» մրցույթի համար:

Տեղեկանք

2013թ. սեպտեմբերին Օքսֆամի կողմից մեկնարկեց «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների և մանր ֆերմերային արտադրության միջոցով» 4-ամյա ծրագիրը՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ: Ծրագրի հիմնական նպատակն է Հարավային Կովկասի երեք տարածաշրջաններում հրապարակել գենդերային հիմնահարցերը հաշվի առնող պարենային անվտանգության և սնուցման ռազմավարությունները: Այս ռազմավարությունների իրականացման նպատակն է պարենային անվտանգության և սնուցման, գյուղատնտեսական արտադրության փորձի, հետևաբար նաև մարկեթինգի նկատմամբ մոտեցումների փոփոխությունը՝ նկատի ունենալով առողջ և տեղական արտադրության մթերքի նկատմամբ աճող պահանջարկը:


This opportunity has expired. It was originally published here:

http://foodsecuritysc.com/hy/պարենայինանվտանգության-և-սնուցմանմ/

Similar Opportunities


Disciplines

Journalism

Opportunity Types

Competition

Prize

Host Countries

Armenia

Event Types

Contest