American Councils for International Education  Follow

Կրթությունը ԱՄՆ-ում Ֆորում, 18 մայիսի 2016 թ., Երևան

Publish Date: May 04, 2016

Deadline: May 15, 2016

Event Dates: from May 18, 2016 12:00 to May 18, 2016 06:00

Կրթությունը ԱՄՆ-ում

Ֆորում

18-ը մայիսի, 2016, ժամը՝ 12:00-18:00

Երևան, Հայաստան

Բեստ Վեստերն Կոնգրես հյուրանոց (Իտալիայի 1)

Մայիսի 18-ին EducationUSA Հայաստանը Ամերիկյան խորհուրդների, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հետ համատեղ կհյուրընկալի Յեյլի համալսարանի շրջանավարտներին՝ մասնակցելու Կրթությունը ԱՄՆ-ում ֆորումին:

Ֆորումի առաջին մասում Յեյլի շրջանավարտները կարճ թեմատիկ զրույցների միջոցով ներկաներին կպատմեն ԱՄՆ համալսարանական կյանքի, համալսարաններ դիմելու գործընթացի և ԱՄՆ կրթական համակարգի այլ բաղադրիչների մասին: 
Հաջորդիվ ներկաները հնարավորություն կունենան զրուցելու ԱՄՆ համալսարանների ավելի քան 30 շրջանավարտների հետ, ովքեր կկիսվեն ԱՄՆ-ում ձեռք բերած բարձրագույն կրթության իրենց փորձով:
Ֆորումը բաց է աշակերտների, ուսանողների, ծնողների, կրթական խորհրդատուների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքված են ձեռք բերել տեղեկատվություն ԱՄՆ բարձրագույն կրթության վերաբերյալ: 

Մասնակցության համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը մինչև սույն թվականի մայիսի 15-ը: 
Գրանցված մասնակիցները մինչև մայիսի 17-ը կստանան գրանցումը հաստատող նամակ:
Ֆորումի օրակարգին և այլ մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել www.americancouncils.am:

Similar Opportunities


Disciplines

Education

Host Countries

Armenia

Event Types

Seminars