Կրթաթոշակի մրցույթ՝ Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ուսանողների համար 2016-17

Publish Date: Oct 05, 2016

Deadline: Oct 31, 2016

Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ուսանողների համար

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) սոցիոլոգիայի, տնտեսագիտության և կառավարման  ֆակուլտետների մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողների համար հայտարարում է մեկական հետազոտական կրթաթոշակի մրցույթ՝ անհատական ավարտական հետազոտական թեզերի իրականացմանն աջակցելու նպատակով:

Դիմելու կարգը 

Հետաքրքրված ուսանողներն իրենց հայտերը պետք է ուղարկեն fellowship@crrc.am էլ. հասցեով մինչև ս.թ. հոկտեմբերի 31Հայտի փաթեթում պետք է ներառվեն հետևյալ փաստաթղթերը (հայերենով)՝

  1. մոտիվացիոն նամակ (1 էջ),
  2. մագիստրական հետազոտության համառոտ նկարագիր (մինչև 1000 բառ)` ներառելով նպատակը, ակնկալվող արդյունքները (պաշտպանություն, գիտական հոդված, առցանց տեղակայում, քննարկում և այլն) և իրականացման ժամանակացույց,
  3. ինքնակենսագրություն/CV (ներառելով տպագրված հոդվածների ցանկը, եթե այդպիսիք կան)
  4. երաշխավորագիր`թեզի գիտական ղեկավարից:

Ընտրության կարգը

Կրթաթոշակառուների ընտրությունը կիրականացվի անանուն՝ ՀՌԿԿ-Հայաստանիև ԵՊՀ ներկայացուցիչներից կազմված կրթաթոշակների հանձնաժողովի կողմից:
Նախապատվություն կտրվի արդիական թեմաներով, հիմնավորված հետազոտական մեթոդաբանական մոտեցումներով կիրառական ուղղվածություն ունեցող աշխատանքներին։ ՀՌԿԿ-Հայաստանի հավաքագրած տվյալադարանների օգտագործման մտադրությունը ցանկալի է:

Կրթաթոշակառուներին տրվող հնարավորությունները

Կրթաթոշակառուները հնարավորություն կունենան մասնակցելու ՀՌԿԿ-Հայաստանի Կրտսեր հետազոտողների ծրագրով նախատեսված դասընթացներին, օգտվել կենտրոնում առկա բոլոր ռեսուրսներից, ստանալ հիմնադրամում իրեն կցված մենթորի խորհրդատվությունը:

Կրթաթոշակառուներին ներկայացվող պահանջները

  1. տրամադրվող կրթաթոշակն օգտագործել միմիայն հետազոտական նպատակներով,
  2. անհատական թեզը գրելիս պահպանել ակադեմիական ազնվության բոլոր նորմերը,ինչպես նաև հետազոտության նյութի ձևավորման միջազգային ստանդարտները,
  3. հետազոտության առաջընթացի, բովանդակային հիմնարար փոփոխության և ավարտական աշխատանքի հրապարակային պաշտպանության օրվա մասին տեղեկացնել ՀՌԿԿ-Հայաստանի իր մենթորին:

Կրթաթոշակի չափը

2016-2017 ուսումնական տարվա համար կրթաթոշակը համախառն 200.000 ՀՀ դրամ է:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ծրագրի ղեկավար Արմենուհի Վանոյանին` fellowship@crrc.am էլ.hասցեով կամ զանգահարել +374 10 57 48 98 (108) հեռախոսահամարով:

ՀՌԿԿ-Հայաստանի մասին

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան) անկախ հետազոտական կենտրոն է, որն իր գործունեությունն սկսել է 2003 թվականին: Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի ծանրակշիռ աջակցությամբ՝ 2013թ-ին ՀՌԿԿ-Հայաստանը ստացել է անկախ հիմնադրամի կարգավիճակ՝ հետամուտ լինելով հասարակագիտական հետազոտություններն ու հանրային քաղաքականության վերլուծությունը խթանելու իր հիմնական նպատակին:

 


This opportunity has expired. It was originally published here:

http://www.crrc.am/533-2016-17-Scholarship-for-Yerevan-State-University-Master-Students-?lang=hy

Similar Opportunities


Study Levels

Master’s

Opportunity Types

Scholarships

Host Countries

Armenia