Yerevan State University (YSU)  Follow

«Կիրառական արաբագիտություն» մագիստրոսական ծրագիր ԵՊՀ-ում

Publish Date: Nov 16, 2015

Դեպքերի զարգացումներն ակնհայտ են դարձնում այն փաստը, որ մերձավորարևելյան տարածաշրջանն առաջիկա տասնամյակներին շարունակելու է մնալ աշխարհի ուշադրության կենտրոնում, և դրանով զբաղվող լավագույն մասնագետները պահանջված են լինելու ինչպես Հայաստանում, այնպես էլ` արտերկրում:

Եթե ցանկանում եք ստանալ Արաբագիտության մագիստրոսի որակավորման աստիճան, դառնալ աշխարհի ամենահետաքրքիր ու թեժ տարածաշրջանի` Մերձավոր Արևելքի մասնագետ, հասկանալ և վերլուծել ժամանակակից իսլամի պատմական, կրոնաիրավական և քաղաքական դրսևորումները, աշխատում եք վերլուծական, քաղաքական կամ լրատվական ոլորտներում և ցանկանում եք տարածաշրջանային հարցերը վերլուծելու ու լուսաբանելու մասնագիտական հմտություններ ձեռք բերել, ապա «Կիրառական արաբագիտություն» մագիստրոսական ծրագիրը թույլ կտա Ձեզ հասկանալ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները` «ներսից»: Հայաստանում Մերձավոր Արևելքով զբաղվող լավագույն մասնագետները, որոնք կրթություն են ստացել և վերապատրաստվել Հայաստանի ու արտերկրի լավագույն բուհերում և ուսումնական հաստատություններում, որոնք եղել են արտակարգ և լիազոր դեսպաններ և դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներ արաբական երկրներում, սովորել արաբական երկրներում, Ձեզ կփոխանցեն իրենց գիտելիքն այս ոլորտում2015թ. նոյեմբերի 18-ին ժամը 10:30-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի 316 լսարանում (ԵՊՀ, 7-րդ մասնաշենք) տեղի կունենա «Կիրառական արաբագիտություն» մագիստրոսական ծրագրի ներկայացումը հաջորդ տարի մագիստրատուրայի դիմորդների և այս մասնագիտությամբ հետաքրքվողների համար:

Ծրագիրը կներկայացնեն դասավանդող մասնագետներն ու Արաբագիտության ամբիոնի պատասխանատուները: Հրավիրում ենք մասնակցելու ինչպես Արևելագիտության, այնպես էլ ԵՊՀ մյուս ֆակուլտետների և ՀՀ մյուս ԲՈՒՀ-երի շահագրգիռ ուսանողներին: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոն, հեռ.՝ 060-710 553

Similar Opportunities


Disciplines

Middle Eastern Studies

Study Levels

Master’s

Host Countries

Armenia