Russian - Armenian University  Follow

Քիմիկոսի թափուր աշխատատեղ Հայ-Ռուսական համալսարանում

Publish Date: Sep 06, 2016

Deadline: Sep 20, 2016

Թափուր տեղի անվանում:  Քիմիկոս

Կազմակերպություն: Հայ-Ռուսական համալսարան

Պահանջները.

Կրթությունը՝ բարձրագույն (քիմիական, բժշկական, սննդարդյունաբերության)

Աշխատանքի փորձը՝ առնվազն 5 տարվա աշխատանք սննդի արդյունաբերության խոշոր ձեռնարկությունում լաբորատորիայի վարիչի կամ վարիչի տեղակալի պաշտոնում

Պարտականությունները.

Դասախոսությունների և գործնական պարապմունքների նյութերի նախապատրաստում հետևյալ թեմաներով.

  1. Աշխատանք նորմատիվ փաստաթղթերով:
  2. Հումքի, կիսամշակ հումքի և թողարկվող պատրաստի արտադրանքի որակի հսկողության օրգանալեպտիկ թեստերի և ֆիզիկաքիմիական հետազոտությունների իրականացում` Ռուսաստանի Դաշնության և Ընկերության գործող ստանդարտների, հրահանգների, Սանիտարական կանոնների և նորմերի համապատասխան:
  3. Կենսաքիմիական նյութերի և պատրաստի արտադրանքի արդյունքների ձևակերպում մուտքի վերահսկման ամփոփ մատյաններում:
  4. Մուտքային փորձանմուշների և փորձարկման արդյունքների ձևակերպում գրանցամատյանում, ինչպես նաև դրական փորձանմուշների մատյանի վարում:
  5. Անասնակերի և համակցված կերի ֆիզիկաքիմիական և օրգանոլեպտիկ հիմնական ցուցանիշների վերլուծություն:
  6. Կենսանյութերի հետազոտում/անալիզ/:
  7. Ստանդարտ գործառնական ընթացակարգերի և աշխատանքային հրահանգների մշակում:
  8. Բաժնի չափիչ սարքերի և լաբորատոր սարքավորումների ժամանակին ստուգման վերահսկողություն ու ձևակերպում ստուգման մատյանում:
  9. Փորձանմուշների ընդունում և արդյունքների ժամանակին տրամադրում:
  10. Աշխատել սպեկտրոֆորմատերի, ֆոտոէլեկտրոկոլորիմետրի, գենետիկ անալիզատորի, ИФА- ռիդերների,   ИФА-անալիզատորների, ПЦР- անալիզատորների, հեղուկ քրոմատոգրաֆների, զանգվածային սպեկտրոմետրների, ատոմակլանիչ սպեկրոֆոտոմետրի վրա:
  11. Մասնակցություն ճանապարհային քարտեզների, տեխնոլոգիական հրահանգների մշակմանը, ինչպես նաև տեխնոլոգիական պրոցեսների ներդրմանը:
  12. Տեխնոլոգիական գործընթացների վերահսկողություն, տեխնոլոգիական կարգուկանոնի պահպանում:
  13. Մասնակցություն նոր տեխնոլոգիական գործընթացների ներդրմանը, տեխնիկական փաստաթղթավորման մշակմանը, հավաստագրման/սերտիֆիկացիայի/ փաստաթղթերի փաթեթի պատրաստմանը:
  14. Կազմակերպությունում ներքին աուդիտի անցկացում` համաձային որակի կառավարման/մենեջմենթի/ համակարգի: ГОСТ Р ISO 9001-2008 որակի կառավարման համակարգի, ОСТ 11 1009-2001; ГОСТ РВ 20.39.412-97 ճյուղային ստանդարտների և ЕСКД, ЕСТД հիմունքների իմացություն:
  15. Մասնակցություն արտադրանքի որակի բարձրացման աշխատանքներին:

Գիտելիքներ/ իմացություն/

  1. Քիմիական վերլուծության մեթոդներ:
  2. Նորմատիվ-տեխնիկական փաստաթղթավորման, պետական ստանդարտների/ГОСТ-երի/, բնութագրերի/ТУ/ իմացություն:
  3. Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի իմացություն (ТР ТС 021, 022, 029, 033, 034, 005). Միասնական սանիտարահամաճարակային և հիգիենիկ անվտանգության ու սննդամթերքի սննդային արժեքի իմացություն, СанПин 2.3.2.1078-01; СП 2.3.6.1066-01; СанПин 2.3.2.1324-03; МУК 4.2.1847-04; СанПин 2.3.6.1079-01; ВСТП 6.02.92:
  4. HACCP սկզբունքների իմացություն:
  5. Արտադրանքի հավաստագրման և հայտարարագրման հիմունքների իմացություն:
  6. Համակարգչի /Word, Exсel, AdobeReader, NeroStartSmart/ և գրասենյակային տեխնիկայի/տպիչ, սքաներ, ֆաքս/ հետ աշխատանքի ազատ տիրապետում:

Ծրագրին դիմելու համար խնդրում ենք սեղմել APPLY ONLINE կոճակը և լրացնել համապատասխան դաշտերը:

Apply Online

Similar Opportunities


Disciplines

Chemistry

Host Countries

Armenia