Boon TV  Follow

«Խաղերի տեսություն» անվճար դասընթաց Երևանում

Publish Date: Jun 21, 2015

Event Dates: from Jul 02, 2015 12:00 to Jul 19, 2015 12:00

Բուն TV-ն «Հայկական Ծրագրեր»-ի հետ համատեղ կազմակերպում է «Խաղերի տեսություն» անվճար դասընթացը:

Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք ձեր կենսագրական և մոտիվացիոն նամակներն ուղարկել tvboon2@gmail.com էլ.հասցեին:

Դասընթացի սկիզբը հուլիսի 2, ավարտը՝ հուլիսի 19-ին:
Յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի, ժամը 10.00-15.00:
Դասընթացի անցկացման վայրը՝ Չարենցի 1:

Ողջ դասըթնացը նկարահանվելու և տեղադրվելու է www.boon.am կայքում:
Ընտրված մասնակիցները պարտավորվում են ներկա գտնվել բոլոր պարապմունքներին:

Մասնակիցներից պահանջվող գիտելիքներ.
Դասընթացի մասնակիցները պետք է բարձրագույն մաթեմատիկայի որոշակի գիտելիքներ ունենան: Օրինակ, պետք է իմանան՝ ինչ է ֆունկցիան, ինչպես են հաշվում դրա մաքսիմումը (գաղափար ածանցյալի մասին), գաղափար ունենան գրաֆիկների մասին (կարողանան կառուցել ու հասկանալ գրաֆիկներ), կարողանան մաթեմատիկական դատողություններ և պնդումներ ձևակերպել, հասկանալ և ապացուցել:

Դասընթացի համառոտ բովանդակություն.
Այս շարքի ընթացքում կծանոթանանք խաղերի տեսության տարրերի և դրա կիրառությունների հետ տնտեսագիտության և քաղաքագիտության մեջ:

Տնտեսագիտություն.
Օլիգոպոլիաներ, կարտելներ, դրանց ձևավորման մեխանիզմները և դրանց դեմ պայքարի որոշ միջոցներ (հակամենաշնորհային օրենսդրություն և այլն): Հավաքական գործողություններ, միջին և մեծ խմբերի (ինքնա)-կազմակերպման խնդիրներ, լոբբիստական խմբեր, արհմիություններ, դրանց ազդեցությունը: Դիրեկտորի օրենքը հանրային եկամուտների վերաբաշխման մասին (Director’s law of public income redistribution): Սոցիալական ծրագրերի մասին:

Քաղաքագիտություն.
«Միջին ընտրողի թեորեմը» (Median Voter Theorem), քվեարկություն մի կամ մի քանի հարցի շուրջ: Միջին դասի դերը դեմոկրատական ընտրությունների ժամանակ: Օրակարգի դերը և կարևորությունը. թե ինչպես օրակարգ որոշողը կարող է «անցկացնել» օրենքի իրեն հարմար տարբերակը` քվեարկությունների հաջորդականությունը փոխելու միջոցով: Հանձնաժողովների դերը: Քվեարկության համակարգեր: Անկեղծ և ստրատեգիական քվեարկություն: Դեմոկրատական քվեարկության համակարգերի պարադոքսեր. Արրոուի անհնարինության թեորեմը և Սենի «լիբերալի պարադոքսը»: Բանակցությունների մոդելներ: Վերջնագրով բանակցություններ, խոստումներ, սպառնալիքներ: Վստահելի սպառնալիքներ (credible threats): Կանխարգելիչ քայլեր: Դեմոկրատական ինստիտուտների, մասնավորապես` մամուլի և ընդդիմության դերը այլ պետությունների հետ բանակցությունների ժամանակ: Սառը պատերազմի ստրատեգիական մոդելներ: Միջուկային կանխարգելիչ, Կուբայի ճգնաժամի վերլուծություն: Brinkmanship: Ընտրված թեմաներ Թոմաս Շելլինգի «The Strategy of Conflict» գրքից:

Դասընթացավար՝ Անդրանիկ Խաչատրյան

Կենսագրական.
Անդրանիկ Խաչատրյանը ծնվել է 1983թ., ավարտել ԵՊՀ Կիրառական Մաթեմատիկայի բակալավրիատը և մագիստրատուրան, այնուհետև ուսումը շարունակել է Գերմանիայի Կարլսրուհեի Տեխնոլոգիական Ինստիտուտում, որտեղ 2012թ. ստացել է «ինժեներական գիտությունների դոկտոր» կոչումը (PhD-ի Գերմանական «տարբերակը»): Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է (բոլոր հոդվածները հասանելի են Google Scholar - ի միջոցով): Խաղերի Տեսություն դասավանդել է Սլավոնական Համալսարանում և Հայկական Ծրագրեր ՍՊԸ-ի ուսումնական կենտրոնում:

Further Official Information

Link to Original

Similar Opportunities


Eligible Countries

Artsakh (Nagorno-Karabakh)

Host Countries

Armenia

Event Types

Trainings