Ճանապարհ դեպի աշխատանք
Կամավորների հայտագրում
«Ճանապարհ դեպի աշխատանք» ծրագրի շրջանակներում «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնը փնտրում է կամավորների, ովքեր պատրաստ են.
-
հոկտեմբեր-փետրվար ամիսներին որպես մենթոր աշխատել 2 երիտասարդի հետ՝ ուղղորդելով նրանց աշխատանք որոնելու հարցերում,
-
հոկտեմբերի 25-27-ին մասնակցել ծրագրի կամավորների վերապատրաստման եռօրյա դասընթացին, որն ուղղված է մենթորության և քոուչինգի հմտությունների զարգացմանը,
-
ծրագրի մասնակիցների հետ միասին մասնակցել 48 ժամ տևողությամբ դասընթացի (12 հանդիպում՝ շաբաթ օրերին), որն ուղղված է աշխատաշուկայում երիտասարդների գրագետ ինքնաներկայացման (ինքնակենսագրական CV, մոտիվացիոն նամակ, աշխատանքային հարցազրույց), հաղորդակցման, ինքնակառավարման հմտությունների զարգացմանը և անհատական աճին,
-
ամիսը մեկ անգամ մասնակիցների հետ միասին իրականացնել ծրագրի գնահատում:
*Ծրագրին որպես կամավոր կարող են դիմել աշխատանքային փորձ ունեցող անձինք:
*Ծրագիրն իրականացվում է Երևան քաղաքում, բացառությամբ կամավորների վերապատրաստման եռօրյա դասընթացի (հոկտեմբերի 25-27), որն իրականացվելու է Գյումրի քաղաքում:
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է աջակցել երիտասարդների աշխատաշուկա մուտք գործելու և աշխատանքային հմտությունները զարգացնելու հարցերում:
Ծրագրում որպես մասնակիցներ ներգրավվում են երկու խումբ երիտասարդներ.
Խումբ 1. Կամավորներ, ովքեր որպես մենթորներ աշխատում են 2 երիտասարդի հետ՝ ուղղորդելով նրանց աշխատանք փնտրելու հարցերում,
Խումբ 2. Շահառուներ, ովքեր փնտրում են աշխատանք և ցանկանում են զարգացնել իրենց աշխատանքային հմտությունները:
Ծրագրի ընթացքում.
-
Կամավորները և շահառուները միասին մասնակցում են 48 ժամ տևողությամբ դասընթացի, որը տեղի է ունենում շաբաթ օրերին (12 հանդիպում) և ներառում է հետևյալ թեմաները.
-
Ինքնաներկայացում (ինքնակեսնագրական /CV/, մոտիվացիոն նամակ, աշխատանքային հարցազրույց),
-
Նպատակադրում
-
Անհատական աճի պլանավորում
-
Աշխատանքային իրավունք
-
Աշխատանքային էթիկա
-
Հաղորդակցում և թիմային աշխատանք
-
Ժամանակի կառավարում
-
Հույզերի և սթրեսի կառավարում և այլն:
-
Կամավորները և շահառուները դասընթացին մասնակցելուց բացի միասին պատրաստում են աշխատանքի դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, դիմում են տարբեր հաստիքների, նախապատրաստվում են աշխատանքային հարցազրույցների, ինչպես նաև պարբերաբար իրականացնում են զարգացվող հմտությունների գնահատում:
-
Ծրագրի կամավորները շահառուների հետ աշխատանքից բացի մասնակցում են նաև այլ հանդիպումների՝
-
Կամավորների վերապատրաստման եռօրյա դասընթացին, որն ուղղված է մենթորության և քոուչինգի հմտությունների զարգացմանը:
Ամիսը 1 անգամ մասնակցում են ծրագրի թիմի հետ հանդիպումներին՝ ուղղված ծրագրի գնահատմանն ու ընթացիկ խնդիրների կարգավորմանը:
Հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 29, հեռ. 010 54 18 44, 091 54 18 44, (աշխ. ժամեր՝ երեքշաբթի-շաբաթ՝ 9:00-13:00, 14:00-18:00):