«ԿԱԶԱ» ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ
Արագ զարգացող զբոսաշրջությանը զուգընթաց Հայաստանում աճում է հմուտ զբոսավարների պահանջարկը: 2005թ.-ից ի վեր հիմնադրամն իրականացնում է զբոսավարների պատրաստման համակցված (առերես և առցանց դասերի համադրությամբ) դասընթաց:
Տևողությունը՝ 6 ամիս:
Մեթոդաբանություն՝ ավելի քան 15 առարկա, առցանց ուսուցման նյութեր, այցեր թանգարաններ և տեսարժան վայրեր, անհատական ուղղորդում:
Մասնակիցները՝ դասընթացը մշակված է բոլոր նրանց համար, ովքեր տիրապետում են որևէ օտար լեզվի, ունեն բարձրագույն կրթություն և ցանկանում են ձեռք բերել զբոսավարի մասնագիտությանն անհրաժեշտ գիտելիք և հմտություններ:
Դասավանդողները՝ դասընթացը վարում են հմուտ զբոսավարներ, ինչպես նաև ոլորտի (պատմություն, աշխարհագրություն, ճարտարապետություն, արվեստ և այլն) բարձրակարգ փորձագետներ: Հյուրընկալում ենք նաև դասախոսների Եվրոպայից:
Դասավանդման լեզուն՝ հայերեն:
Վարձավճարը՝ «ԿԱԶԱ» հիմնադրամը, կարևորելով Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացումը, հոգում է ուսման վարձավճարի մեծ մասը, ուստի մասնակիցները վճարում են ամսական միայն 20.000 դրամ:
Գրանցվելու վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 20:
Դասընթացին գրանցվելու համար դիմեք քաղաք Երևան, Նալբանդյան 29, «Էսպաս» կենտրոն:
Հեռ.՝ 010 54 18 44,
Էլ. փոստ՝ guides@kasa.am
Հավելյալ մանրամասներին ծանոթանալու համար դիտեք կից գովազդը:
«ԿԱԶԱ»-Ի ՄԱՍԻՆ
«ԿԱԶԱ» հիմնադրամը հայ-շվեյցարական կազմակերպություն է, որը 1997թ.-ից ի վեր գործում է ի նպաստ Հայաստանի կայուն զարգացման: Սկզբում ստեղծված լինելով որպես մարդասիրական նախաձեռնություն, որի նպատակն էր աջակցել կարիքավոր հայերին՝ կազմակերպությունն այսօր վերածվել է գործուն մի կառույցի, որը փնտրում է տևական լուծումներ՝ անհապաղ աջակցության փոխարեն, նպաստելով երկրում որակյալ կրթության, սոցիալապես պատասխանատու զբոսաշրջության և «համերաշխ» գյուղատնտեսության զարգացմանը: Հիմնադրամն իր գործունեության հիմնասյունն է համարում երիտասարդների և նրանց ողջ ներուժի իրացումը (անձնական, հասարակական և մասնագիտական ներդաշնակ զարգացում):
Զբոսավարների պատրաստման դասընթացը հավատարիմ է հիմնադրամի կողմից որդեգրած՝ սոցիալապես պատասխանատու զբոսաշրջության սկզբունքներին, որը նպաստում է ապրուստի միջոցների ստեղծմանը, տեղական համայնքներին աջակցությանը, Հայաստանի մշակութային և բնական ժառանգության պահպանմանը և դյուրացն ու հայ ժողովրդի բացահայտումն ու նրա հետ երկխոսությունը: