Join ARMACAD Today

Join over 100,000 researchers, students and professionals.

Subscribe and get new opportunities every day.

Sign Up


«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը հրավիրում է զբոսավարների պատրաստաման դասընթացի

KASA Swiss Humanitarian Foundation Armenia


Deadline:

November 03, 2018

Disciplines:


Opportunity Cover Image - «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը հրավիրում է զբոսավարների պատրաստաման դասընթացի

«ԿԱԶԱ» ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ

Արագ զարգացող զբոսաշրջությանը զուգընթաց Հայաստանում աճում է հմուտ զբոսավարների պահանջարկը: 2005թ.-ից ի վեր հիմնադրամն իրականացնում է զբոսավարների պատրաստման համակցված (առերես և առցանց դասերի համադրությամբ) դասընթաց:

Տևողությունը՝ 6 ամիս:

Մեթոդաբանություն՝ ավելի քան 15 առարկա, առցանց ուսուցման նյութեր, այցեր թանգարաններ և տեսարժան վայրեր, անհատական ուղղորդում:

Մասնակիցները՝ դասընթացը մշակված է բոլոր նրանց համար, ովքեր տիրապետում են որևէ օտար լեզվի, ունեն բարձրագույն կրթություն և ցանկանում են ձեռք բերել զբոսավարի մասնագիտությանն անհրաժեշտ գիտելիք և հմտություններ:

Դասավանդողները՝ դասընթացը վարում են հմուտ զբոսավարներ, ինչպես նաև ոլորտի (պատմություն, աշխարհագրություն, ճարտարապետություն, արվեստ և այլն) բարձրակարգ փորձագետներ: Հյուրընկալում ենք նաև դասախոսների Եվրոպայից:

Դասավանդման լեզուն՝ հայերեն:

Վարձավճարը՝ «ԿԱԶԱ» հիմնադրամը, կարևորելով Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացումը, հոգում է ուսման վարձավճարի մեծ մասը, ուստի մասնակիցները վճարում են ամսական միայն 20.000 դրամ:

Գրանցվելու վերջնաժամկետը՝ նոյեմբերի 3:

Դասընթացին գրանցվելու համար դիմեք քաղաք Երևան, Նալբանդյան 29, «Էսպաս» կենտրոն:

Հեռ.՝ 010 54 18 44,  

Էլ. փոստ՝ guides@kasa.am

Հավելյալ մանրամասներին ծանոթանալու համար դիտեք կից գովազդը:

«ԿԱԶԱ»-Ի ՄԱՍԻՆ

«ԿԱԶԱ» հիմնադրամը հայ-շվեյցարական կազմակերպություն է, որը 1997թ.-ից ի վեր գործում է ի նպաստ Հայաստանի կայուն զարգացման: Սկզբում ստեղծված լինելով որպես մարդասիրական նախաձեռնություն, որի նպատակն էր աջակցել կարիքավոր հայերին՝ կազմակերպությունն այսօր վերածվել է գործուն մի կառույցի, որը փնտրում է տևական լուծումներ՝ անհապաղ աջակցության փոխարեն, նպաստելով երկրում որակյալ կրթության, սոցիալապես պատասխանատու զբոսաշրջության և «համերաշխ» գյուղատնտեսության զարգացմանը: Հիմնադրամն իր գործունեության հիմնասյունն է համարում երիտասարդների և նրանց ողջ ներուժի իրացումը (անձնական, հասարակական և մասնագիտական ներդաշնակ զարգացում):

Զբոսավարների պատրաստման դասընթացը հավատարիմ է հիմնադրամի կողմից որդեգրած՝ սոցիալապես պատասխանատու զբոսաշրջության սկզբունքներին, որը նպաստում է ապրուստի միջոցների ստեղծմանը, տեղական համայնքներին աջակցությանը, Հայաստանի մշակութային և բնական ժառանգության պահպանմանը և դյուրացնումհայ ժողովրդի բացահայտումն ու նրա հետ երկխոսությունը:

:


Host Country
Event Type
Publish Date
October 24, 2018




0 Comments


Subscribe to our newsletter

and receive information about international academic and professional opportunities

scholarships, summer schools, conferences, grants, fellowships, trainings


Sign Up