«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը «Միացի՛ր համայնքին» ծրագրի շրջանակում հայտարարում է կամավորների հավաքագրում՝ տեղահանված անձանց աշխատանքային ուղղորդման նպատակով:
Ծրագրի նպատակն է կամավորների օգնությամբ «Հատուկ կացարան»-ի բնակիչներին օգնել աշխատանքային հմտությունների զարգացման հարցում, և տրամադրել անհատական և խմբային խորհրդատվություն՝ աշխատատեղեր փնտրելու, դիմելու կարգի, անհրաժեշտ փաստաթղթեր նախապատրաստելու, հարցազրույցներին մասնակցելու հարցերում:
«Հատուկ կացարանի» բնակիչները փախստականի կամ ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող անհատներ կամ ընտանիքներ են, ովքեր Հայաստան են տեղահանվել տարբեր երկրներից:
Կամավորից պահանջվող որակավորումներն ու հմտությունները.
-
Տիրապետել հետևյալ լեզուներից առնվազն մեկին – ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն
-
Ունենալ միջմշակութային միջավայրում աշխատելու փորձ
-
Տիրապետել բանավոր հաղորդակցության հմտություններին, Հայաստանի աշխատանքային միջավայրին
-
Ունենալ կոնֆլիկտների հաղթահարման հմտություն
-
Խմբավարության, թիմային աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն
-
Խոցելի խմբերի հետ աշխատանքը կդիտվի որպես առավելություն:
Ծրագրի տևողությունը երեք ամիս (հոկտեմբերից դեկտեմբեր) է՝ ամսական 10-15 ժամ ծանրաբեռնվածությամբ: Կամավորը կազմակերպելու և անց է կացնելու աշխատանքային հմտությունների վերաբերյալ հանդիպումներ, ինչպես նաև տրամադրելու է անհատական և խմբային ուղղորդում «Հատուկ կացարանի» բնակիչների համար:
Ծրագրի սկզբում կամավորները կանցնեն համապատասխան վերապատրաստում: Ծրագրի ավարտին նրանց կտրվի վկայական։
Ծրագիրն իրականացվում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ:
Եթե ցանկանում եք մասնակցել ծրագրին որպես կամավոր, խնդրում ենք լրացնել հայտադիմումը` մինչև սեպտեմբերի 28-ը ներառյալ։
Ուշադրություն, ծրագրի մասնակցության համար դիտարկվելու են առաջին 100 հայտադիմումները: Միայն ընտրված մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի: