Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ժողովրդավարության և մարդու իրավունքի կրթությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում իրականացվող «Քաղաքացի նախագծի» հանրապետական շնորհանդեսին:
«Քաղաքացի նախագծի» հանրապետական շնորհանդեսը կարևոր կրթական միջոցառում է, որի ընթացքում մասնակից դպրոցներն ու աշակերտական խմբերը ներկայացնում են Հասարակագիտություն առարկայի շրջանակներում նախագծային ուսուցման միջոցով իրենց կատարած աշխատանքներն ու ձեռքբերումները:
«Քաղաքացի նախագծի» հանրապետական շնորհանդեսին այս անգամ մասնակցելու են Կոտայքի, Տավուշի և Շիրակի մարզերի շուրջ 35 դպրոցներ և ավելի քան 350 աշակերտներ:
Շնորհանդեսին մասնակցելով Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ սովորողների կողմից ուսումնասիրված համայնքային և հանրային հիմնախնդիրներին, դրանց առաջարկվող լուծումներին: Սովորողների կողմից ուսումնասիրված հիմնախնդիրներն առնչվում են սոցիալ-տնտեսական, ֆինանսաբանկային, բնապահպանական, կրթական և այլ հանրային ոլորտներին:
«Քաղաքացի նախագծի» հանրապետական շնորհանդեսը կայանալու է սույն թվականի մայիսի 7-ին՝ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում, սկիզբը՝ ժամը 12.00-ին:
Մուտքն ազատ է:
Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ, ՀԿ