Հանձնեք IELTS փորձնական թեստ
Ցանկանո՞ւմ եք ակադեմիական/ընդհանուր IELTS թեստ հանձնել, բայց հնարավորություն չեք ունեցել նախապես պատրաստվել: Կամ գուցե՞ պատրաստվել եք թեստին, սակայն չգիտեք, թե ինչպես է անցնում իրական քննությունը:
Բրիտանական խորհուրդն առաջարկում է հանձնել փորձնական ակադեմիական/ընդհանուր IELTS թեստ և զարգացնել քննություն հանձնելու հմտությունները:
Հանձնեք փորձնական IELTS թեստ, ինչպես իրական քննության ժամանակ, որից հետո մեր փորձառու ուսուցիչները ձեզ կներկայացնեն իրենց ամբողջական կարծիքը ձեր հմտությունների ու գիտելիքների վերաբերյալ:
Փորձնական թեստ հանձնելը ձեզ հնարավորություն կտա`
- ծանոթանալ թեստի ձևաչափին,
- ծանոթանալ հարցերին ու տեքստերին,
- ստուգել ձեր գիտելիքները սահմանված ժամանակում,
- ստուգել ձեր պատասխանները և ստանալ որակավորված ուսուցչի կարծիք:
Ձևաչափ
- Օր առաջին (Շաբաթ օրերին)` Գրանցված թեկնածուները կհանձնեն լսելու, ընթերցանության և գրավոր բաժիններն առանց ընդմիջման:
- Օր երկրորդ (Երեքշաբթի օրերին)` Բանավոր բաժինը, ինչպես և իրական քննության ժամանակ, կանցկացվի հաջորդ օրը և այն կհամակարգի IELTS թեստի ուսուցիչը:
- Օր երրորդ (Հինգշաբթի/Ուրբաթ օրերին)` Քննությունից հետո թեկնածուները կմասնակցեն երկու ժամ տևողությամբ հանդիպման, որի ընթացքում ուսուցիչը կներկայացնի իր կարծիքն թեկնածուների հմտությունների վերաբերյալ:
Փորձնական թեստի անցկացման վայրի ու ժամի մասին տեղեկությունը կուղարկվի ձեզ էլեկտրոնային նամակով գրանցումից հետո:
Փորձնական IELTS քննության ժամանակացույց
Ակադեմիական IELTS քննություն
Առաջին սեսիա
Փորձնական ակադեմիական IELTS թեստ (լսել, ընթերցանություն և գրավոր) 20 մայիսի
Բանավոր բաժին 23 մայիսի
Ուսուցչի հետ հանդիպում 25 մայիսի
Առաջին սեսիա
Փորձնական ընդհանուր IELTS թեստ (լսել, ընթերցանություն և գրավոր) 13 մայիսի
Բանավոր բաժին 16 մայիսի
Ուսուցչի հետ հանդիպում 18 մայիսի
Երկրորդ սեսիա
Փորձնական ընդհանուր IELTS թեստ (լսել, ընթերցանություն և գրավոր) 27 մայիսի
Բանավոր բաժին 30 մայիսի
Ուսուցչի հետ հանդիպում 1 հունիսի
Գրանցում և վճարում
- Լրացրեք գրանցման ձևը:
- Ուղարկեք գրանցման ձևը հաճախորդների սպասարկման պատասխանատու Օլգա Խալաթյանին olga.khalatyan@britishcouncil.am էլ. հասցեով:
- Դիմումի ձևն ուղարկելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, վճարեք փորձնական թեստի արժեքը, որը կազմում է 10.000 դրամ:
- Վճարումը պետք է կատարել միայն բանկային փոխանցմամբ:
HSBC Bank Armenia
001-146026-050
Reason: Payment for MT-IELTS by (candidate's full name)
5.Վճարումը կատարելուց հետո ուղարկեք վճարման կտրոնը olga.khalatyan@britishcouncil.am էլ հասցեին: Ձեր մասնակցությունը կհաստատվի և ձեզ կուղարկվի հետագա հրահանգները: