Հրապարակային դասախոսություն - Հայաստանի կրոնաքաղաքական իրավիճակը III դարի II կեսին և քրիստոնեության պետականացումը

Publish Date: Jun 20, 2016

Հունիսի 23-ին ժամը 17:00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում (Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճ, Աբովյան 2) տեղի է ունենալու պատմագիտության և բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Արծրունի Սահակյանի հրապարակային դասախոսությունը «Հայաստանի կրոնաքաղաքական իրավիճակը III դարի II կեսին և քրիստոնեության պետականացումը» թեմայով:

Դասախոսության մեջ նորովի լուսաբանվում են հայտնի սկզբնաղբյուրները, որոնց հիման վրա բացահայտվում են քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու իրական քաղաքական պատճառները, ինչպես նաև հռիփսիմյան կույսերի նահատակության ժամանակը և նախաքրիստոնեական հեթանոսական մշակույթի նկատմամբ հայ եկեղեցու վերաբերմունքը։

Արծրունի Սահակյանը բազմաթիվ գիտական հոդվածների և գրքերի հեղինակ է: Նրա հեղինակած գրքերից են «Ժողովրդական քրիստոնեությունը միջնադարյան Հայաստանում», «Հայ հին վիպական ավանդույթը և երկրորդ դարի պատմագրությունը» և «Մովսես Խորենացու «Հայոց պատմության» բնագրի պատմություն»: 

Աշխատում է Մաշտոցի անվ. Հին ձեռագրերի ինստիտուտում որպես միջնադարյան ժողովրդական մշակույթի հետազոտման խմբի գիտական ղեկավար։ ԵՊՀ Եկեղեցաբանության ամբիոնի դասախոս է։ Վարում է «Հայ եկեղեցու պատմություն» և «Հայ եկեղեցական մատենագրություն» դասընթացները։

Similar Opportunities


Disciplines

History

Philology

Religious Studies

Host Countries

Armenia

Event Types

Lecture